Ես հորդորել եմ Թրամփին փոխել դիրքորոշումը Ուկրաինայի զինադադարի վերաբերյալ. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իտալական Foglio թերթին ասել է, որ Վաշինգտոն այցի ժամանակ առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերանայել իր դիրքորոշումն Ուկրաինայում անհապաղ զինադադարի վերաբերյալ՝ հօգուտ օդային և ծովային գործողությունների զինադադարի։
«Այսինքն՝ ոչ թե անհապաղ զինադադարի ձգտել, այլ ավելի շուտ՝ օդային, ծովային և էներգետիկ ենթակառուցվածքների մակարդակով զինադադար»,- ասել է Մակրոնը՝ պնդելով, որ նման ռեժիմը ենթադրաբար ավելի հեշտ կլինի վերահսկել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարին հայտարարեց, որ ուկրաինական հակամարտության կարգավորման նպատակը չպետք է լինի կարճաժամկետ հրադադարը և ուժերի վերախմբավորումը և վերազինումը հետագայում հակամարտությունը շարունակելու նպատակով, այլ երկարաժամկետ խաղաղությունը։