Հրաձգություն և դանակահարություն Իսրայելի Հայֆա քաղաքում. կա 1 զոհ և 6 վիրավոր
Իսրայելի Հայֆա քաղաքի ավտոկայանում երկու զինված անձինք կրակ են բացել ավտոբուսի կանգառում գտնվող մարդկանց վրա։
Հարձակման հետևանքով զոհվել է 70-ամյա մի տղամարդ և վիրավորվել վեցը, որոնցից երկուսի վիճակը ծանր է։
Վիրավորներից մի քանիսը նաև դանակահարվել են, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։ Հարձակվողները վնասազերծվել են։
Միջադեպի հետաքննությունը շարունակվում է, իրավապահ մարմինները պարզում են կատարվածի մանրամասները։