Կրեմլն արձագանքել է Թրամփի և Զելենսկու միջև վեճին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթ է ԱՄՆ և Ուկրաինայի ղեկավարներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման էությանը և մանրամասներին, հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, նախագահը ծանոթ է կատարվածի էությանը։ Ավելին, այն հասանելի էր ողջ համաշխարհային հանրությանը բոլոր նրբերանգներով։ Ուստի նախագահն, իհարկե, գիտի բոլոր նրբությունները»,- նշել է Պեսկովը՝ Սպիտակ տանը Զելենսկու վեճը Թրամփի հետ անվանելով աննախադեպ իրադարձություն:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Զելենսկին շատ առումներով ցուցադրել է դիվանագիտական հմտությունների իսպառ բացակայություն:
Նրա խոսքով` Զելենսկու խոսքերը Սպիտակ տանը միայն հաստատեցին Պուտինի կոռեկտությունը, ով կարծում է, որ Մոսկվայի բաց լինելը հակամարտությունը կարգավորելու համար սահմանափակվում է Կիևի չկամությամբ։
Միաժամանակ, Կրեմլի խոսնակի խոսքով, խաղաղության հնարավոր ծրագրերի առաջին գաղափարները սկսում են ի հայտ գալ, սակայն միասնական, համակարգված մոտեցում դեռ չկա։