Սոնա Մնացականյանի հորեղբոր ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, դատարանից շտապ օգնությամբ տարան. Կարեն Վրթանեսյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հերթական նիստը։
«Մեղադրյալի պաշտպաններն, իմ գնահատակականով, արդեն որերորդ նիստն է՝ շարունակում են սաբոտաժի ենթարկել դատական գործընթացը։ Անցյալ նոյեմբերին մի ամբողջ դատական նիստ կրկնակի հարցաքննել էին փորձագետին՝ նույն 2–3 հարցը (տարբեր ձևակերպումներով) մի քանի ժամ շարունակ տալով։
Այսօր էլի նույն բանն է։
Համոզվում եմ, որ սա հատուկ մտածված տակտիկա է, որի նպատակը դատական գործընթացն այնքան ձգելն է, որ հանցագործության վաղեմության ժամկետն անցնի։ Եվ սա, վստահ եմ, հատուկ խրախուսվում է «վերևներից», հակառակ դեպքում դատավորն այս ձեռառնոցին վաղուց վերջ դրած կլիներ։
Սոնա Մնացականյանի հորեղբոր ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, դատարանից շտապ օգնությամբ տարան»,- գրել է ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը։