Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Բացի 222lava-ից, ՊԵԿ-ը տուգանել է Tik-tok-Romantika-ին, gonchukshop-ին

Անցած տարվա վերջին սոցցանցերում 222lava անունով գրանցված ինֆլյուենսեր-բլոգեր Էրիկ Շահբազյանը հայտարարել է, որ ՊԵԿ-ն իրեն տուգանել է 109 մլն դրամով։ Նա նախ սպառնաց  լքել երկիրը, ապա ծաղրեց ՊԵԿ աշխատակիցներին, իսկ վերջերս էլ մտահոգություն հայտնեց, որ իրեն հնարավոր է կալանավորեն։

Ի՞նչ պարտավորություններ է ունեցել և ունի բլոգերը ՊԵԿ-ի առջև, ինչպե՞ս է հաշվել վարչական տուգանքի չափը, հայտարարությունից  ավելի քան երկու ամիս անց պարտավորությունների ո՞ր մասն է կատարել բլոգերը։ Այս ու այլ հարցերի պատասխաններ ստանալու համար Panorama.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՊԵԿ-ին։

ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանն ի պատասխան հարցման  վկայակոչել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ  հոդվածի 3-րդ մասը, ըստ որի տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում, ապա նշել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 63-րդ կետի համաձայն՝ հարկային գաղտնիք է համարվում հարկ վճարողի, հարկ վճարողի գործունեության վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն, իհարկե որոշ բացառություններով։

Panorama.am-ը կոմիտեից հետաքրքրվել էր, բացի Է. Շահբազյանից, կա՞ն ինֆլյուենսեր-բլոգերներ, որոնք անցած տարվա ընթացքում  ենթարկվել են տուգանքների։  Ի պատասխան ՊԵԿ-ից երեք բլոգերի անուն են նշել.

«Սոցիալական ցանցերում (Instagram, Tik-tok, Facebook) գովազդային գործունեություն ծավալող բլոգերների նկատմամբ կայացվել են ներքոհիշյալ որոշումները․

1. Տարոն Ժիրայրի Սարգսյանի /Tik-tok-Romantika/ նկատմամբ 10.10.2024թ.-ի թիվ 1524703 արձանագրությամբ արձանագրվել է ապօրինի գործունեություն իրականացնելու փաստ / ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի խախտում/։ 01.11.2024թ.-ին ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից կայացվել է վարչական ակտ, առաջադրվել է 39.246.000  ՀՀ դրամ հարկային պարտավորություն:

2. Մարինե Հովհաննեսի Շահվերդյանի /«gonchukshop» և «gonchuk_666»/ նկատմամբ              14.11.2024թ.-ի թիվ 1525279 արձանագրությամբ արձանագրվել է ապօրինի գործունեություն  իրականացնելու փաստ /ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի խախտում/։        29.11.2024թ.-ին ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից կայացվել է վարչական ակտ, առաջադրվել է 200.000 ՀՀ դրամ հարկային պարտավորություն:

3. Էրիկ Արայի Շահբազյանի /«222Lava»/ նկատմամբ 19.12.2024թ.-ի թիվ 1525209 արձանագրությամբ արձանագրվել է ապօրինի գործունեություն իրականացնելու փաստ /ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի խախտում/։ Կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ։ 18.12.2024թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի հիմքով 08.01.2025թ.-ին ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից կայացվել է վարչական վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում»։