Գարունն իր ամբողջ շքեղությամբ գալիս է Հայաստան. Գագիկ Սուրենյան
Գարունն իր ամբողջ շքեղությամբ գալիս է Հայաստան. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Սուրենյանը:
«Օդի ջերմաստիճանը մարտի 4-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով և արդեն մարտի 8-ին Արարատյան դաշտում և Երևանում կունենանք +14…+18 աստիճան տաքություն: Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կերևան գետնային կանաչի առաջին ծիլերը»: