Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Փարաքարի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կմասնակցի Փարաքարի ընտրություններին․ նրա նկատմամբ քրգործը դադարեցվել է օրերս

Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանը, որի նկատմամբ օրերս դադարեցվել էր քրեական հետապնդումը, պատրաստվում է մասնակցել Փարաքարում նշանակված ընտրություններին։ Այս մտադրության մասին Մինասյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար, Թաիրով, Մերձավան, Նորակերտ, Մուսալեռ, Պտղունք, Արևաշատ, Այգեկ և Բաղրամյան գյուղերի հարգելի բնակիչներ,

Սիրելի՛ բարեկամներ,

Շատերիդ է հայտնի, որ 2019 թվականի սեպտեմբերի 29-ից Փարաքար համայնքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրության քվեարկության արդյունքներով ստանձնել եմ համայնքի ղեկավարի պաշտոնը, ապա, համայնքների խոշորացումից հետո, ավագանու կողմից ևս ընտրվել եմ խոշորացված համայնքի ղեկավար և մինչև 2024 թվականի մայիս ամիսը պատվով և արժանապատվորեն կատարել եմ իմ պարտականությունները։

Բոլորիդ է հայտնի, որ շուրջ 5 տարի անձնվիրաբար ծառայել եմ համայնքին, իմ ուշադրության կենտրոնում պահելով ինչպես համայնքի խնդիրները, այնպես էլ համայնքի բնակիչներից յուրաքանչյուրի հոգսն ու խնդիրը դարձնելով իմ անձնականը։

Այսինքն, Ձեզանից յուրաքանչյուրն արդեն իսկ տեսել ու զգացել է իմ անվերապահ նվիրումը համայնքին և համայնքի խնդիրներին, դրանց լուծմանն ուղղված հետևողական զարգացումներին, որոնք կիրառվել են համաչափորեն՝ բոլոր 9-ը բնակավայրերի նկատմամբ միատեսակ ու հավասարաչափ մոտեցմամբ։

Խոշորացված համայնքի զարգացման տեսլականն իմ մեջ արմատավորվել է ոչ թե տեսական և պոպուլիստական խոսքերով, այլ շուրջ 5 տարի օր ու գիշեր ապրելով համայնքի խնդիրներով, իմ մեջ ուրվագծվել է խոշորացված համայնքի զարգացման առավել արդյունավետ և իրատեսական ծրագրերի մի մեծ համախումբ, որը Ձեր աջակցությամբ և բարձր վստահությամբ պատրաստ եմ պատվախնդրորեն կյանքի կոչելու։

Փարաքար համայնքի Փարաքար, Թաիրով, Մերձավան, Նորակերտ, Մուսալեռ, Պտղունք, Արևաշատ, Այգեկ և Բաղրամյան գյուղերի հարգելի բնակիչներ․

Շատ անգամներ եմ ասել, որ խոշորացումից և միավորվելուց հետո մենք ապրելու ենք ինը գյուղ մեկ համայնք սկզբունքով, որը և ապացուցվել է անցնող երեք տարվա կառավարման շրջանում։

Անցնող ժամանակաշրջանում միավորված համայնքի կառավարումն իրականացնելով, արդեն իսկ համատեղ ու հավասար համակեցության, արդար կառավարման դրական փորձ ունենք կուտակած, որն իհարկե ամեն օր կատարելագործման և ավելի լավը դարձնելու մեծ ձգտումով ու պատասխանատվությամբ եմ կայացրել կրկին առաջադրվելու իմ որոշումը, որը բխում է նաև խոշորացված համայնքի բնակչության լայն շրջանի անկեղծ քաջալերումից և անցնող ժամանակաշրջանի մեր գործունեությանը տված բարձր գնահատականից։

Բոլորիս է հայտնի, որ հետպատերազմյան շրջանում ապրում ենք դժվար ժամանակներ, որից անմասն չէ նաև մեր խոշորացված համայնքը։

Մենք պարտքի խորը զգացում ունենք նաև մեր համայնքի անմահացած հերոսների առաջ, ովքեր իրենց կյանքը տվեցին՝ հանուն մեր արժանապատվության և բարեկեցության, ուստի և մեր ամեն քայլը պետք է խարսխվի պատասխանատվության բարձր զգացումով՝ հանուն մեր վաղվա օրվա։

Ես լավատես եմ ու վստահ, որ մեր կուտակած փորձով, գիտելիքներով և համախմբումով կշարունակենք մեծ ծրագրեր իրականացնել մեր համայնքի բոլոր բնակավայրերում։

Ես չեմ ցանկանում մանրամասն և հատ առ հատ նշել այն ծրագրերը, որոնք իրականացվել են իմ ղեկավարման տարիներին, քանզի դրանք բոլորիդ աչքի առաջ են եղել և յուրաքանչյուրդ ինչ-որ առումով ականատեսն ու շահառուն եք եղել մեր սկսած ծրագրերի, որոնք միայն սկզիբն են եղել։

Այժմ նորից Ձեր վստահությունը ստանալով, էլ ավելի մեծ ծրագրեր կյանքի կկոչենք և Ձեր կյանքը քայլ առ քայլ կդարձնենք ավելի բարեկեցիկ։

Այսպիսով, հարգելի բնակիչներ, դիմում եմ ձեզ, հայտարարելով, որ Փարաքար միավորված համայնքի ավագանու արտահերթ ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից, որպես Փարաքար միավորված համայնքի ղեկավարի թեկնածու, մասնակցելու եմ 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք ընտրություններին՝ ակնկալելով Ձեր աջակցությունը և վստահությունը՝ հանուն մեր միավորված համայնքի՝ Փարաքարի կայուն և իրատեսական զարգացմանը։

Առաջադրումս արդարացված է նշված բարեփոխիչ քաղաքական ուժի կողմից, քանի որ «Ազգային առաջընթաց» կուսակցության կարգախոսով միանում ենք Նոր Հայաստանի կերտմանը՝ հանդիսանալով նրա անբաժանելի մասնիկը։

«Ազգային առաջընթաց» կուսակցության աջակցությամբ մեր համայնքում հիմք կդրվի և կձևավորվի այնպիսի բարենպաստ իրավաքաղաքական միջավայր, որի արդյունքում ՄԵՆՔ՝ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՈՎ ի վիճակի կլինենք լիարժեք իրացնել մեր քաղաքացիական ու քաղաքական իրավունքներն ու ազատությունները։

Մենք նաև կկերտենք Հայոց պետականության աննախադեպ առաջընթացը՝ հիմնված ազգային առաջնահերթությունների վրա»,- գրել է նա: