Լապշինն անդրադարձել է Բակո Սահակյանի ջարդված ատամներով uահմռկեցուցիչ լուսանկարներին
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է Բակո Սահակյանի ջարդված ատամներով սահմռկեցուցիչ լուսանկարներին։
Նա գրել է.
«Կարծում եմ` Ստեփանակերտում նրան բուժող ատամնաբույժը կարող էր պատասխան տալ, թե ինչ է կատարվում։ Եթե ատամնաբույժն ասի, որ Բակո Սահակյանի առջևի ատամնաշարի վրա կամրջակ է տեղադրել, ապա խոսքը Բաքվի բանտում ծեծի մասին չէ։ Ատամնաբուժական կամրջակը կարող է կոտրվել և ընկնել, իսկ ադրբեջանական բանտերում ատամնաբուժական խնամք չկա։ Բացառելով ամենահիմնականները, օրինակ՝ ատամը հանելը։ Իհարկե, ոչ ոք ատամնաբուժական կամուրջ չի տեղադրի։
Բայց եթե ատամնաբույժն ասի, որ Բակո Սահակյանի առջևի ատամներն իրենն են եղել, կամ իմպլանտներ են եղել, ապա դա նշանակում է, որ նա իսկապես ծեծի է ենթարկվել և խոշտանգվել»,- գրել է Լապշինը։
Նա հիշել է, երն Բաքվի բանտում իրեն ծեծել է չորս ադրբեջանցի, ջարդել կողերը, թևերը, ոսկորները, կոտրել են առջևի երկու ատամը:
«Շնորհակալ եմ հարգարժան բժիշկ Դավիթ Հովհաննիսյանին, ով իմ ատամները կարգի բերեց Երևանում։ Ընկերներ, որևէ մեկը գիտի՞ Ստեփանակերտում Բակո Սահակյանին բուժող ատամնաբույժին»,- գրել է Լապշինը: