Ուկրաինան պատրաստ է ստորագրել ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Միացյալ Նահանգների հետ։
Այս մասին Զելենսկին ասել է լրագրողներին Մեծ Բրիտանիայից հեռանալուց առաջ, հայտնում է BBC-ն։
Ուկրաինայի նախագահին հարցրել են համաձայնագրի ապագայի մասին։ Զելենսկին պատասխանել է, որ օգտակար հանածոների արդյունահանման մասին համաձայնագիրը պատրաստ է նախարարի ստորագրմանը.
«Մեր քաղաքականությունն այն է, որ չշարունակենք այն, ինչ եղել է անցյալում, մենք կառուցողական ենք։ Եթե մենք համաձայնել ենք ստորագրել հանքարդյունաբերության պայմանագիր, ապա պատրաստ ենք ստորագրել այն։ Այն պայմանագիրը, որը դրված է սեղանին, կստորագրվի, եթե կողմերը պատրաստ լինեն»,-նշել է Զելենսկին: