ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում նախապատրաստվել Ուկրաինայում զինադադարին
Մենք պետք է պատրաստվենք այն պահին, երբ Ուկրաինայում հրադադար կհայտարարվի, և պետք է պահպանել խաղաղությունը։
Այս կոչը հնչեցրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Լոնդոնում ԵՄ գագաթնաժողովից հետո։
Նա նաև նշել է, որ եվրոպացի առաջնորդները հայտարարել են պաշտպանական ծախսերն ավելացնելու պատրաստակամության մասին։
Հավելենք, որ Թրամփ-Զելենսկի սկանդալային հանդիպումից հետո ԵՄ երկրների մի շարք ղեկավարներ շտապել են իրենց աջակցությունը հայտնել Ուկրաինային և Վլադիմիր Զելենսկուն: