Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Մակրոնը Նիկոլին դիտարկում է որպես աշխարհաքաղաքական «վեցնոց». Միհրան Հակոբյան

Կան վկայություններ, որ 1945-ի մայիսի 8-ի գիշերը, երբ ֆելդմարշալ Քեյթելը մտել է դահլիճ, որպեսզի Երկրորդ աշխարհամարտում հաղթողների ներկայությամբ ստորագրի Գերմանիայի կապիտուլացիայի մասին ակտը, նկատելով, որ դահլիճում է նաև Ֆրանսիայի պատվիրակությունը, ասել է՝ «մենակ չասեք, որ սրանց էլ ենք պարտվել…»: Սա շատ խոսուն դրվագ է այն մասին, որ Պոտսդամյան աշխարհում Ֆրանսիան միշտ բարդույթավորված է եղել Երկրորդ աշխարհամարտում նախ Գերմանիայից կրած ծանր պարտության, այնուհետև Վիշիի կոլաբորացիոնիստական ռեժիմի գործունեության հետևանքով, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

«Լինելով ամերիկյան օկուպացիայի գոտում, բայց միաժամանակ լինելով միջուկային տերություն և ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ՝ Ֆրանսիան միշտ ձգտել է ազատվել Երկրորդ աշխարհամարտի բարդույթից ու սեփական կշիռն ի ցույց դնել: Դը Գոլի Ֆրանսիան, նույնիսկ, դուրս եկավ ՆԱՏՕ-ի ռազմական բլոկից՝ պահպանելով միայն դաշինքում քաղաքական ներկայությունը: Ամերիկացի զինվորականները պատմում են, որ 1970-ականներին Վաշինգտոնում գիտեին, որ ֆրանսիական միջուկային հրթիռներն ուղղված են միայն ԽՍՀՄ-ի վրա, բայց երբ ամերիկացիները ֆրանսիացիներին հարցնում էին՝ ձեր հրթիռներն ամերիկյան քաղաքների վրա ուղղված են, թե ոչ, ֆրանսիացիները երբեք չէին պատասխանում. ո՛չ հերքում էին, ո՛չ էլ հաստատում էին: «Սառը պատերազմի» տարիներին Ֆրանսիան միակ ՆԱՏՕ-ական երկիրն էր, որը փորձում էր ինքնուրույնություն պահպանել ԱՄՆ-ից և սեփական ռազմարդյունաբերությունն էր զարգացնում՝ օդում, ջրում և ցամաքում:

Այս տարիներին Ֆրանսիան նաև աչքաթող չէր անում Գերմանիային՝ նախ ելնելով 100 տարվա ընթացքում երկու անգամ գերմանացիներից ջախջախված լինելու բարդույթից, հետո նաև՝ վախերից: Հասկանալով, որ տնտեսապես Գերմանիայի հետ մրցակցելն իրատեսական չէ՝ «Սառը պատերազմի» ժամանակների ֆրանսիական արտաքին քաղաքական ստրատեգիան որդեգրել էր մի հայեցակարգ, համաձայն որի՝ Ֆրանսիան ոչ թէ խնդիր է դնում տնտեսապես հավասարվել Գերմանիային, այլ խնդիր է դնում, որ տնտեսապես Ֆրանսիայից զարգացած Գերմանիան երբեք միջուկային զենք չունենա: Միաժամանակ Ֆրանսիայի հանդեպ ունեցած գերմանական տնտեսական առավելությունը չպետք է կրիտիկական մասշտաբների հասներ, այսինքն՝ կարելի է Գերմանիայից տնտեսապես հետ լինել, բայց ոչ այնքան, որ դա վերածվի տնտեսական գերիշխանության: Զուգահեռ Ֆրանսիան Գերմանիայի հետ տնտեսական միություն՝ ապագան ԵՄ էր զարգացնում:

Այսպիսով, «Սառը պատերազմի» տարիների աշխարհաքաղաքական իրողություններն ու ռազմական բալանսը ստեղծել էին մի իրավիճակ, երբ Ֆրանսիան արևմտյան ճամբարում էր, բայց ինքնուրույնության զգալի հնարավորություններ ուներ, որովհետև հիմնական ախոյանը՝ Գերմանիան, օկուպացված էր ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի կողմից, թեև Գերմանիայի օկուպացիայի փաստը, բնավ, չէր փարատում ֆրանսիացիների վախերը: Կա հայտնի սկանդալի պատմություն. 1983թ.-ին ԳԴՀ հետախուզությունը՝ Շտազին, ձեռք էր բերել Ֆրանսիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական ծրագրերի մասին փաստաթղթեր և դրանք փոխանցել էր ԳՖՀ-ին: Համաձայն այդ փաստաթղթերի՝ եթե սովետական բանակը շարժվեր դեպի Արևմտյան Եվրոպա, ապա Ֆրանսիան խորհրդային զորքերին միջուկային հարված էր հասցնելու ԳՖՀ տարածքում: Այսինքն՝ սովետական ներխուժումը կասեցնելուն զուգահեռ Ֆրանսիան ցանկանում էր ազատվել նաև վաղեմի գլխացավանքից՝ Գերմանիայից: Ինչ խոսք, սկանդալի մասշտաբը մեծ էր, և մեծ ջանքեր էլ պահանջվեցին, որպեսզի ՆԱՏՕ-ում ֆրանս-գերմանական այս տհաճ միջադեպը հարթվի:

Արդեն հետսառըպատերազմյան աշխարհում բոլորիս աչքի առաջ Ֆրանսիան աստիճանաբար հրաժարվեց ինքնուրույնությունից՝ վերածվելով ԱՄՆ վերնախավի նեոլիբերալ հատվածի կցորդի: Նախ, Սարկոզին Ֆրանսիան վերադարձրեց ՆԱՏՕ-ի ռազմական բլոկ, ինչը սոցիալիստ նախագահ Օլանդը միայն ամրապնդեց ու ամրագրեց: Բանը հասավ նրան, որ 2017-ին տրանսատլանտյան բիզնեսի՝ Ռոտշիլդների բանկի աշխատակից Մակրոնն ընտրվեց Ֆրանսիայի նախագահ, ով վերջնականապես Ֆրանսիան վերածեց ԱՄՆ արտաքին քաղաքական կցորդի:

Ինչու՞ գործընթացները զարգացան այս սցենարով. երևի կզարմանաք, բայց պատասխանը կրկին նույնն է՝ Գերմանիա: Խնդիրն այն է, որ ԽՍՀՄ փլուզումն ու Վարշավյան համաձայնագրի լուծարումը, այլ կերպ ասած՝ Արևելյան Եվրոպայի դեօկուպացիան Ֆրանսիայի համար ստեղծել է Գերմանիայի վերջնական դեօկուպացիայի վտանգ: Ավելի քան 30 տարի է՝ օդում կախված հարց կա՝ եթե Եվրոպայում չկա այլևս սովետական օկուպացիա, ինչո՞ւ կա ամերիկյան օկուպացիա: Արդեն խոսել ենք, որ Եվրոպայում ամերիկյան զորքերը պահելու միակ գործիքը ՆԱՏՕ-ն է, և հենց դրա համար Ֆրանսիան հետ վազեց ՆԱՏՕ-ի ռազմական բլոկ: Հետ վերադարձավ, որ հնարավորինս ամրապնդի ամերիկացիների դերքերը, չէ որ մի օր Գերմանիան կարող էր ասել՝ ինչո՞ւ պետք է Ֆրանսիան փաստացի ՆԱՏՕ-ում չլինի, իսկ Գերմանիան՝ լինի: Չէ՞ որ հիմա աշխարհում իրողություններն ու ուժերի բալանսն այնպիսին են, որ մի օր կարող է գերմանացիներն ընդհանրապես ԱՄՆ-ից պահանջեն, որ զորքերը դուրս հանի Գերմանիայից: Չէ՞ որ 1945-ին օկուպացված Գերմանիան հետևողականորեն լուծում է իր խնդիրները. սկզբում լուծել է տնտեսական ու տեխնոլոգիական պոտենցյալի վերականգման հարցը, հետո՝ վերամիավորման հարցը, հաջորդիվ օկուպացիայից ազատվելն է ու ձեռքերի ազատություն ստանալը: Միամիտ չլինենք. աշխարհում բոլորը գիտեն, որ Գյոթե ու Շիլլեր, Բախ, Բեթհովեն, Հեգել ու Հայդեգեր ծնած գերմանացի «խորքային ժողովուրդը», թեև չի բարձրաձայնում, բայց չի մոռացել ո՛չ Էլզասն ու Լոթարինգիան, ո՛չ Սուդետները, ո՛չ Դանցիգն ու Արևելյան Սիլեզիան, ո՛չ էլ Քյոնիքսբերգը (Կալինինգրադ):

Չոր նստվածքում կա այն, որ Ֆրանսիան դարձել էր ԱՄՆ նեոլիբերալ վերնախավի կցորդը, որպեսի կարողանա ապահովել Գերմանիայի ամերիկյան օկուպացիայի շարունակությունը: Միաժամանակ, ԱՄՆ-ից Ֆրանսիան ստացել էր Աֆրիկայում Արևմուտքի դիրքերը պահելու չգրված մանդատը, որը վերջին տարիներին ֆրանսիացիները հաջողությամբ մսխել են, քանզի Աֆրիկայում արևմտյան շահերի գոտիներն ամբողջովին կլանել է Չինաստանը, իսկ ինչն էլ չի հասցրել կլանել Չինաստանը, կլանել է Ռուսաստանը: Ահա այսպիսի իրավիճակում Ֆրանսիան դիմավորեց ԱՄՆ-ում իշխանության համար պայքարում նեոլիբերալ վերնախավի պարտությունը ու ծայրահեղ աջ պահպանողականների հաղթանակը: Արևմուտքի առաջնորդի՝ ԱՄՆ-ի նոր կառավարիչները, կարծես, ոտքից գլուխ փոխում են թե արևմտյան արժեքների, և թե արևմտյան քաղաքակության մասին պատկերացումները: Մինչդեռ Մակրոնի Ֆրանսիան շարունակում է նախորդ ընթացքը:

Օրինակ՝ Հայաստանում Ֆրանսիան արևմտյան պետություններից միակն է, որը շարունակում է լինել Նիկոլի ռեժիմի պահապանը: Բանը հասել է նրան, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն անձամբ է Նիկոլի օգտին բացահայտ ու լկտի ստում՝ հայտարարելով, թե Նիկոլից առաջ Արցախն արդեն հանձնված էր: Մակրոնին դեռ թվում է, թե Ֆրանսիայի արևելյան քաղաքականության գործիքակազմում Նիկոլը պիտանելիության ժամկետում գտնվող «վեցնոց» է, որին կարելի որպես մանրադրամ օգտագործել ռուսների, թուրքերի, իրանցիների և այլոց հետ քաղառևտրային հարաբերություններում:

Աֆրիկան ոտքին գցած Մակրոնը, իհարկե, չի սխալվում՝ «վեցնոց» է, միայն թե «վեցնոցի» պիտանելիության ժամկետն անդառնալիորեն ավարտված է: Եվ, եթե Ամերիկայում արդեն ամեն ինչ հասցրել են բարդել նեոլիբերալ նախկին էլիտաների վրա, Ֆրանսիային դա չի հաջողվելու՝ Մակրոնն անձամբ է ամիսը մեկ ռեժիմով ողջագուրվել Նիկոլի հետ, անձամբ է լռել, երբ Նիկոլը Հայաստանում կեղտոտ սմբակներով ոտնահարում էր մարդու իրավունքները, սեփականության ու բարի համբավի իրավունքը, խոսքի ազատությունն ու արդարադատությունը, այն ամենն, ինչ Մակրոնի Ֆրանսիան ժողովրդավարություն, ազատություն ու ժողովրդավարական արժեքներ է հայտարարել», - գրել է Հակոբյանը: