Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորություններըՀայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշըԱՄՆ-ն Իսրայելից չի պահանջում զորքերի դուրսբերում Հարավային Լիբանանից. ԿացԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպըԿարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումԳերմանիայի իշխանությունները մտադիր են սահմանափակել սոցցանցերի օգտագործումը մինչև 13 տարեկան երեխաների համարԻրանի հետ պատերազմը կարող է դառնալ Թրամփի քաղաքական դարաշրջանի «վերջը». Թաքեր ԿառլսոնՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքինՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել«Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույրՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոցՈւժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.ՀասրաթյանԸնտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներըԻսրայելը պետք է սկսի իր զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից.ՄակրոնԱլ-Հիլալը պատրաստվում է 170 միլիոն եվրո առաջարկել Բարսելոնայի աստղի համարՔանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու ենՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղումՓարիզը քննարկում է հայ գերիների և Արցախի մշակութային ժառանգության հարցերը. Բաքվի նյարդային արձագանքըՄեդվեդևը ՀՀ-ին և մի շարք այլ երկրների մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանը աջակցելու մեջՀունիսի 25-ին 1 ժամով հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինենՔաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Փաստաբանը՝ Իշխան Սաղաթելյանի գործի մասին
Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով
ԱԱՏՄ ղեկավարի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավորՊարզ մի երևույթ կա՝ ինչքան ազգային նկարագրով, պայքարող մարդիկ կան, հետապնդվում են. ՄրոՎահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են էներգետիկ համակարգի առջև ծառացած մարտահրավերներինՀարավային Կովկասում իրավիճակը կարող է սրվել. ՀԱՊԿՆատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ամուսնու կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ. Փաստինֆո«Միլլկաթ»-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթարԱրմեն Գրիգորյանի՝ Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին մասնակցությունն ընդգծում է ՀՀ-ի շարունակվող հեռացումը ՌԴ-ից և մերձեցումը ԵՄ-ին. BloombergՀայաստան-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները. CivilnetՖրանսիայում գրանցվել է էբոլայի վարակի առաջին դեպքըԻրավիճակը նման է ստալինյան ժամանակաշրջանին. Մենուա Սողոմոնյանը՝ Չալաբյանի գործի մասինՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԿարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը. տեղի է ունեցել Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետների հեռախոսազրույցըՓաստագրվել է Ապարանի ջրամբարի ջրածածկման գոտում հայտնված Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու ներկայիս վիճակըՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման հարցերը
Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական
«Արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «հայրենի հողեր» վերադարձի հարցը, պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակներում քննարկումների մաս. Ազիզ Ալեքբերլի
Սումիի մարզում ուկրաինական բանակը կորցրել է 250 զինվորԼուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասինԿասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՍեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանըՈւկրաինայի զինված ուժերը Օրենբուրգում հարձակվել են «Գազպրոմի» գազի վերամշակման և հելիումի գործարանների վրաԵթե Հայաստանը հրաժարվի միջպետական գանգատներից, անհատները կարող են շարունակել ներկայացնել դրանք. Արա ՂազարյանՍպասվում է ոչ շատ շոգ և բավարար տեղումներով հուլիսՌուսաստանը հույս ունի, որ Երևանը, ի վերջո, կընտրի Եվրասիական տնտեսական միությունը. Պեսկով

Այսօրվանից մեկնարկում է Մեծ Պահքը

Այսօրվանից մեկնարկում է Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», - ասում է Ս. Գրիգոր Տաթևացին:

«Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա:

Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու:

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Մեծ Պահքը կիսվում է միջինքով: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:

Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:

Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է:

Ի՞նչ է պահքը: Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացի շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:

Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար:

Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում.«Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):

Պահքի կարևորությունը առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք» (Ծննդ.2:16-17):

Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները: Դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:

Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիք գործածելու վերջին օրն է:

Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը:

Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը:

Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ:

Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար:

Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը, որն այս տարի կնշվի ապրիլի 20-ին։