ՀԱՄԱՍ-ը մեղադրում է Իսրայելին Գազայի շուրջ բանակցությունները ձախողելու մեջ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պաշտոնական ներկայացուցիչ Հազեմ Քասեմը հայտարարել է, որ իսրայելական կողմը պատասխանատվություն է կրում Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցություններ չսկսելու համար։
«Իսրայելական օկուպանտները պատասխանատու են Գազայի հատվածի գործարքի երկրորդ փուլի շուրջ բանակցություններ չսկսելու համար»,- ասել է Ղասեմը Al-Araby հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Պաղեստինյան շարժման խոսնակը հայտնել է նաեւ, որ Իսրայելը ցանկանում է վերադարձնել իր գերիներին՝ Գազայում ռազմական գործողությունը վերսկսելու հնարավորությամբ։