Ռուսաստանը շարունակում է նոր տարածքներ գրավել ռազմաճակատում
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Դոնեցկի մարզի Սկուդնոե և Բուրլատսկոյե բնակավայրերի գրավման մասին։
Միևնույն ժամանակ, իրավիճակը Կուրսկի շրջանում զգալիորեն բարդանում է Ուկրաինայի զինված ուժերի համար, գրում է ուկրաինական «Reconnaissance Noem» էջը, որը ղեկավարում է ստորաբաժանումներից մեկի զինվորականը։
Նրա խոսքով՝ հունվարի 5-ից ռուսները տարածաշրջան են տեղակայել FPV անօդաչուներ և զանգվածաբար գրոհում են ուկրաինական ուժերի նյութատեխնիկական ապահովման ուղիները։
Սա բարդացնում է զինամթերքի առաքումը և անձնակազմի ռոտացիան։