Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հրադադար է հայտարարել Թուրքիային
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հետևելով իր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի համապատասխան կոչին, այսօրվանից հրադադար է հայտարարել Թուրքիայի հետ:
Այս մասին հայտնում է CNN Türk-ը։
Նախկինում բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ է արել իր ստեղծած խմբավորմանը վայր դնել զենքերը և ցրվել։
Հավելենք, որ ավելի վաղ ամերիկյան մամուլը գրում էր, որ Օջալանը առաջիկա օրերին կոչով կդիմի իր կուսակցության հետևորդներին: