Զելենսկին ԱՄՆ-ից հետո ուղևորվել է Լոնդոն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ-ից և Էնդրյուս ռազմաօդային բազայից շարժվում է Լոնդոնի Ստանսթեդ օդանավակայան:
Այս մասին հայտնում է РБК-ն։
Սպիտակ տանը ձախողված բանակցություններից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսային բանակցություններ է վարել ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների հետ։
Մարտի 2-ին Լոնդոնում Զելենսկու մասնակցությամբ կկայանա եվրոպացի առաջնորդների հանդիպումը, որտեղ նրանք կքննարկեն, թե անվտանգության ինչ երաշխիքներ կարող է տալ Եվրոպան Ուկրաինային։