Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Մեր երկրին ժամանակավորապես տիրացած վարչախմբի պարագլխին պետք է նայել Զելենսկուն, և ինքն իրեն խղճալ. Չալաբյան

Երեկ երեկոյան ողջ աշխարհը ականատես եղավ այս անհավանական, աբսուրդի ժանրից տեսարանին, երբ ԱՄՆ նախագահը, մատը թափ տալով Ուկրաինայի նախագահի վրա, տառացիորեն ասում է «Լռիր, ինչ որ շատ ես խոսում այսօր», և կամ «Քո ձեռքում խաղաքարտեր չկան, որ այստեղ այսպիսի ելույթներ ունենաս»:  Այս մասին իր էջում գրել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դիվանագիտության պատմության մեջ վաղուց այսպիսի սկանդալ չի եղել (համենայն դեպս ես չեմ մտաբերում), և տեղի ունեցածը չի տեղավորվում որևէ խելամիտ տրամաբանության մեջ՝ նույնիսկ ամենասուր տարաձայնությունները կարող էին քննարկվել փակ դռների ետևում, և այսպիսի համատարած ծաղրի և պարսավանքի առարկա չդառնային, մանավանդ հաշվի առնելով այս ամենի լրջագույն աշխարհաքաղաքական հետևանքները:

Գիշերը ես ուշադիր նայեցի ողջ պրես կոնֆերանսը: Այն սկսվում է ավանդական ջերմ խոսքերից և դիվանագիտական ռեվերանսներից, և թվում է, որ կողմերը կպատասխանեն լրագրողների հարցերին, հետո կգնան իրենց բանակցություններին, և «Հազվագյուտ մետաղների» վերաբերյալ արդեն համաձայնեցված համաձայնագրի ստորագրմանը: Սակայն նրանից հետո, երբ ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով լրագրողի հարցին, հիմնավորում է, թե ինչու է երեք տարի կռվելուց հետո վերջապես անհրաժեշտ խաղաղություն հաստատել, Ուկրաինայի նախագահը սկսում է նրան կոշտ հակաճառել, բացատրելով, որ Ռուսաստանի հետ հնարավոր չի խաղաղություն հաստատել, և բերելով իր տարաբնույթ հիմնավորումները:

Սա կրկնվում է մի քանի անգամ, և ամեն անգամ խոսակցությունն ավելի է լարվում, կարծես կողմերն ընդհանրապես իրար չեն լսում: Պրես կոնֆերանսի 39-րդ րոպեին, խախտելով տարրական դիվանագիտական էտիկետը, Ուկրաինայի նախագահը դիտողություն է անում ԱՄՆ փոխնախագահին, նա իր հերթին կոշտ հակադարձում է, որից հետո և սկսում է սկանդալային վիճաբանությունը, որի արդյունքում բանակցությունները ձախողվում են, Ուկրաինայի նախագահը հապշտապ լքում է Սպիտակ տունը, և ողջ աշխարհը փորձում է հիմա գուշակել, թե ինչ է տեղի ունենալու նրա և Ուկրաինայի հետ:

Իմ համար այս ամենից արվում է մի քանի անմիջական հետևություններ՝

ա) Ուկրաինայի նախագահը տոտալ ձախողեց իր առաքելությունը. Սովոր լինելով վերջին երեք տարիների ընթացքում բոլոր արևմտյան հարթակներում հանդես գալու աննկուն հերոսի կերպարում, նա չկարողացավ մինչև վերջ ընկալել, որ ԱՄՆ նոր ադմինիստրացիային այլևս «հերոս» պետք չի՝ պետք է ճկուն, բանակցող և համագործակցության ընդունակ առաջնորդ, դադարեցնելու այս անհեռանկար պատերազմը, որի թեստն ինքը լիակատար ձախողեց:

բ) ԱՄՆ նոր ադմինիստրացիան արմատական վերանայման է ենթարկում իր նախորդների արտաքին քաղաքականությունը, և այդ համատեքստում անխնա կերպով ճնշում է նրա հիմնական արտաքին գործընկերներին, եթե նրանք չեն հարմարվում նոր ադմինիստրացիայի կուրսին, և նրան հավատարմություն չեն հայտնում: Սթարմերը և մասամբ Մակրոնը դա հասկացան, և փորձեցին ճշգրտումներ մտցնել իրենց հռետորաբանության և գործողությունների մեջ, իսկ Զելենսկին՝ ոչ, և խայտառակվեց ողջ աշխարհի առաջ:

գ) միջնաժամկետ հեռանկարում, ԱՄՆ նոր ադմինիստրացիան փորձելու է համաձայնության գալ ՌԴ հետ՝ դադարեցնելու անհեռանկար դարձած պատերազմը, և կենտրոնացնելու իր ռեսուրսներն այլ արտաքին քաղաքական գերակայությունների վրա: Այս ճանապարհին այն կշարունակի նոր տակտիկական զոհաբերություններ կատարել՝ դյուրացնելու վերջնական համաձայնությունը, ներառյալ նաև մեր տարածաշրջանում:

Մեր համար սրանից ևս մեկ կարևոր հետևություն կա՝ մեր երկրին ժամանակավորապես տիրացած վարչախմբի պարագլխին պետք է նայել Զելենսկուն, և ինքն իրեն խղճալ: ԱՄՆ նոր ադմինիստրացիան նրա պես «հերոսների» կարիքն այլևս չունի, առավել ևս այն չունի Եվրաքվեական խեղկատակների ողջ բազմության կարիքը, որոնք երկար տարիներ այստեղ փորձում էին մեզ համոզել, որ Հայաստանի միակ փրկությունը մոլի հակառուսականության մեջ է:

ԱՄՆ այսպիսի ադմինիստրացիայի հետ կարող են խոսել միայն այնպիսի առաջնորդներ, որոնք խորապես գիտակցում են սեփական ազգային շահը, հենվում են սեփական ուժերի վրա, և արտաքին ուժերի պատվերով սեփական երկիրը չեն նետում արկածախնդրություների մեջ: Միաժամանակ ընկալելով աշխարհում ուժային հաշվեկշիռը՝ չեն փորձում տեսախցիկների առջև հերոս ձևանալ, այլ օգտագործում են թե կոշտ և թե փափուկ ուժը՝ սեփական ազգային շահերը առաջ մղելու համար: Մեր նպատակը այսպիսի ուժ ձևավորելն է, մինչ այդ այս ամենից պետք է դասեր առնել, և երբեք այսպիսի վիճակներում չհայտնվել»: