Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասինԱկնալիճում բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնումԵրևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց, նրանց մոտ նկատվել է հազԻրական խաղաղություն՝ այո՛, հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում. Մանե ԹանդիլյանՄեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդըՀունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշիՔննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորություններըՀայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշըԱՄՆ-ն Իսրայելից չի պահանջում զորքերի դուրսբերում Հարավային Լիբանանից. ԿացԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպըԿարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումԳերմանիայի իշխանությունները մտադիր են սահմանափակել սոցցանցերի օգտագործումը մինչև 13 տարեկան երեխաների համարԻրանի հետ պատերազմը կարող է դառնալ Թրամփի քաղաքական դարաշրջանի «վերջը». Թաքեր ԿառլսոնՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքինՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել«Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույրՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոցՈւժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.ՀասրաթյանԸնտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներըԻսրայելը պետք է սկսի իր զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից.ՄակրոնԱլ-Հիլալը պատրաստվում է 170 միլիոն եվրո առաջարկել Բարսելոնայի աստղի համարՔանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու ենՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղումՓարիզը քննարկում է հայ գերիների և Արցախի մշակութային ժառանգության հարցերը. Բաքվի նյարդային արձագանքըՄեդվեդևը ՀՀ-ին և մի շարք այլ երկրների մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանը աջակցելու մեջՀունիսի 25-ին 1 ժամով հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինենՔաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Փաստաբանը՝ Իշխան Սաղաթելյանի գործի մասին
Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով
ԱԱՏՄ ղեկավարի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավորՊարզ մի երևույթ կա՝ ինչքան ազգային նկարագրով, պայքարող մարդիկ կան, հետապնդվում են. ՄրոՎահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են էներգետիկ համակարգի առջև ծառացած մարտահրավերներինՀարավային Կովկասում իրավիճակը կարող է սրվել. ՀԱՊԿՆատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ամուսնու կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ. Փաստինֆո«Միլլկաթ»-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթարԱրմեն Գրիգորյանի՝ Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին մասնակցությունն ընդգծում է ՀՀ-ի շարունակվող հեռացումը ՌԴ-ից և մերձեցումը ԵՄ-ին. BloombergՀայաստան-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները. CivilnetՖրանսիայում գրանցվել է էբոլայի վարակի առաջին դեպքըԻրավիճակը նման է ստալինյան ժամանակաշրջանին. Մենուա Սողոմոնյանը՝ Չալաբյանի գործի մասինՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԿարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը. տեղի է ունեցել Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետների հեռախոսազրույցըՓաստագրվել է Ապարանի ջրամբարի ջրածածկման գոտում հայտնված Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու ներկայիս վիճակըՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման հարցերը
Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական
«Արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «հայրենի հողեր» վերադարձի հարցը, պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակներում քննարկումների մաս. Ազիզ Ալեքբերլի
Սումիի մարզում ուկրաինական բանակը կորցրել է 250 զինվորԼուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

«Ուժեղ, սկզբունքային, խելացի ու ազնիվ տղա էր». Սերյոժա Ստեփանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սերյոժան մեր առաջնեկն էր: Պատասխանատու էր փոքր տարիքից: Կարող էինք իր մոտ երեխաներին թողնել՝ վստահ լինելով, որ նրանց մասին հոգ կտանի: Ընդունակ ու մտածող երեխա էր: Այդ մասին էին վկայում մանկապարտեզից, դպրոցից եկող արձագանքները: 18 տարեկանում այնքան հասուն տեսակ էր դարձել: Հետաքրքիր անհատականություն ու մարդ էր: Շատ ընկերասեր ու մարդասեր էր, խելացի ու հնարամիտ, արդար, ազնիվ ու սկզբունքային։ Սրանք լոկ բառեր չեն։ Շատ կենսուրախ էր, բայց որքան կատակասեր էր, նույնքան լուրջ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անուշը՝ Սերյոժայի մայրիկը:

Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ բոլոր առարկաներն իրեն հեշտությամբ էին տրվում: «Բայց ինչ-որ տարիքում տղաները սկսում են առանձնապես չսովորել: Սերյոժան անգամ այդ չսովորելու պարագայում այնքան շատ բան գիտեր: Ամեն ինչից գլուխ էր հանում։ Ցանկացած բան կարող էր շատ արագ ուսումնասիրել ու հասկանալ։ Շատ էի ուրախանում, երբ ասում էր՝ չլինող բան չկա, կամ՝ միշտ ելք կա։ Մտածում էի, որ դրանք շատ կարևոր սկզբունքներ են ապրելու և պայքարելու համար։ «Թումո» էր հաճախում, շատ էր սիրում ռոբոտաշինությունը: Իրեն խորհուրդ էի տալիս ծրագրավորում սովորել, բայց նրան ռոբոտաշինությունն էր հետաքրքրում: Տանն էլ անընդհատ ինչ-որ բան էր սարքում, օրինակ՝ էլեկտրաէներգիա ստանալու սարք և այլն: Գծագրեր ունի: «Թումոյից» էլ դրական արձագանքներ շատ ենք ստացել, որ լավ ուսանող է»:

Դպրոցն ավարտելուց հետո Սերյոժան ընդունվել է Տնտեսագիտական համալսարան: Միայն կես տարի է հասցրել լինել տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության ուսանող, այնուհետև 2022 թ. հունվարի 12- ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է Կապանում: «Անհամբեր սպասում էր, թե երբ պետք է 18-ամյակը լրանա: Մինչև բանակ գնալն անգամ հասցրեց ընտրությունների մասնակցել, իր համար կարծես դա ևս կարևոր մի բան լիներ:

Երբ ծառայում էր, անընդհատ մտքով իր հետ էի՝ Սերոժիս կյանքը հեշտ չի լինելու, որովհետև այդքան սկզբունքային լինելու դեպքում մարդու կյանքը հեշտ չի լինում, նա անընդհատ պայքարի մեջ է: Իսկ հետո, երբ այս դեպքերը եղան, մտածում էի՝ իր պայքարն այսքան շուտ պետք է ավարտվե՞ր: Ցանկացած հարցում մինչև վերջ էր գնում ու ամեն ինչին լուրջ էր մոտենում: Ուժեղ տղա էր»:

Երբ հարցնում եմ 44-օրյա պատերազմից հետո որդուն բանակ ճանապարհելու զգացողությունների մասին, տիկին Անուշն արձագանքում է. «Բանակը մեզ համար շատ կարևոր է եղել: Առանձնահատուկ հարգանք եմ ունեցել զինվորականների նկատմամբ: 1990-ականներից հետո ակնարկներ էի գրում զոհված զինծառայողների մասին: Գիտեի, որ այդտեղ մեծ առաքելություն ու պատասխանատվություն կա: Բայց երբ մայրիկ էի դարձել, փորձել էի սահմանափակել իմ ազդեցությունը երեխաներիս վրա: Երևի յոթ տարեկան էր Սերյոժան, ասում էի՝ իրեն ճիշտ դաստիարակություն կտամ որպես հայ քաղաքացի, բայց որպես մամա՝ վախենում եմ դրանից: 44-օրյայի ժամանակ տղաս անընդհատ ասում էր՝ գնում եմ զինկոմիսարիատ, ասեմ, որ ինձ տանեն: Բարկանում էի՝ Սերո՛ժ ջան, ձեր ժամանակը չէ: Իմ ներսում էլ անհանգստություն կար: Պատերազմը վերջանալուց հետո անկեղծացավ. «Մա՛մ, գնացել ենք զինկոմիսարիատ, բայց մեզ չտարան, ասացին՝ ձեր ժամանակը չէ»: Երբ իրեն ճանապարհում էի, խիստ անհանգստություն մոտս չկար, իր մոտ էլ դա չէի նկատում: Թե ինչպես էր իրեն դրսևորելու բանակում, հանգիստ էի: Կարծում էի, որ խաղաղություն կլինի»:

Մայրիկը մի դրվագ է հիշում: «Իր ընկերներից Սիփանն անմահացավ 44-օրյա պատերազմում: Շատ սպասված երեխա էր ընտանիքում: Բանակ գնալու նախորդ օրը Սերյոժայի հետ գերեզմանատուն այցելեցինք, բոլորի մոտ խունկ ծխեց, վերջում եկանք իր ընկերոջ շիրիմի մոտ, կրակը վառելուց տեսա, թե ինչպես արցունքը կաթեց Սերյոժայի աչքից: Հասկացա, թե որքան ծանր է եղել այդ կորուստն իր համար, բայց մինչ այդ ոչինչ չէր ասել: Գյուղում 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված հուշարձան ունենք: Այն կանգնեցվել է բնակիչների ջանքերով և հովանավորությամբ: Ամուսինս այդ հուշարձանի հիմքը դնողներից մեկն է եղել: Սերոժս էլ, որպես ակտիվ և ակնածանքով երիտասարդ, աշխատել է այդ հուշարձանի տեղադրման և մյուս աշխատանքների ժամանակ: Այդտեղ ընկերոջ նկարն էր, պատերազմից հետո նրա հայրիկն ասել էր, որ Սերոժի նկարն էլ դնեն իր որդու նկարի կողքին»:

Մայրիկի խոսքով, որդին շատ չի կիսվել բանակային օրերի մասին, որևէ բան չի խնդրել տնից: «Կազմակերպված էր, մտածող, իր արարքների համար պատասխանատու: Կարող էր ուրիշների համար խնդիրների մեջ ընկնել, ոչ թե իր: Նման դեպքեր ևս եղել են, բայց ես դա իրենից չեմ իմացել: Նույնիսկ դիրքեր բարձրանալուց ինձ չէր ասել»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Ներքին Հանդի դիրքերը ևս նրա թիրախում էին, որտեղ հերթապահություն էր իրականացնում նաև Սերյոժան: Սեպտեմբերի 12- ին է եղել ընտանիքի ու որդու վերջին զրույցը: «Սովորաբար օրվա մեջ մեկ անգամ էինք զրուցում, ինձ ասում էր՝ երբ քեզ պետք է, զանգի, արձագանքում էի՝ վախենում եմ զանգել ու քեզ խանգարել: Այդ օրը խոսել ենք երկու անգամ, մեկ անգամ առավոտյան, մյուսը՝ երեկոյան: Վեցն անց կես զրուցել ենք, ութին պետք է դիրքի հերթապահությունն ավարտվեր: Երբեք իրեն ավելորդ հարցեր չեմ տվել, ավելին՝ սեպտեմբերի 13-ից հետո եմ իմացել, որ դիրքում է եղել: Վախենում էի ավելորդ հարցեր տալ, որ հանկարծ իրեն չվնասեի:

Զրույցի ժամանակ ասաց՝ տղաները պոմիդորով ձվածեղ են սարքում: Հարցրեցի՝ բա ե՞րբ եք հաց ուտելու, արձագանքեց՝ սպասի տեսնենք, էս որ գալիս են, ի՞նչ են ասում, նոր կերևա: Մտածեցի՝ մեր զինվորականներն են, երևի շրջում են դիրքերում: Եվ հրաժեշտ տվեցինք իրար, որ էլի իրեն չխանգարեի: Երկու տարի է՝ մտածում եմ՝ հավանաբար մերոնց մասին չէր ասում, այլ տեսնում էր մոտեցող զորքի շարժը»:

Իսկ հետո Սերյոժայի հեռախոսն անհասանելի է դարձել: «Երբ կողքի դիրքերն ընկել են, երեք դիրք հայտնվել է շրջափակման մեջ: Պաշտոնապես ոչինչ չի ասվում: Գիտենք, որ երկար կռվել են, անմահացել հրետանու և անօդաչուների հարվածներից: Իրենց դիրքում եղել են ութ հոգի, մեկը փախել է, մյուսը՝ գերեվարվել, հրաշքով ողջ մնացել և վերադարձել, վեց տղաները զոհվել են»: Սերյոժան անմահացել է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի թիվ N դիրքում:

Սեպտեմբերի 17-ին թշնամին փոխանցել է մեր 35 տղաների մարմինները: Նրանցից մեկը Սերյոժան էր: «Բայց իրեն գտել ենք ամսի 19-ի երեկոյան: Այդ մեկ շաբաթը բոլորը միաբերան պնդում էին՝ Սերոժն անպայման կգա: Ճանաչում էին նրան ու գիտեին հնարավորությունները։ Բայց կռիվը շատ թեժ է եղել, ասել էր՝ ոչ ոք դիրքից մի քայլ չհեռանա»։

Ծառայելու ժամանակ Սերյոժան մտքեր է ունեցել պայմանագիր կնքելու և բանակում ծառայությունը շարունակելու: Մայրիկը խնդրել է ավարտել պարտադիր զինծառայությունն ու տուն վերադառնալ: «Ասում էի՝ պետք չի, վերջացրու ծառայությունդ, տուն արի, այնքան գործ ունենք անելու: Բայց ընկերները պատմում են՝ պայմանավորվել էին, պետք է տղաներից մեկը մեկներ ծառայության, Սերյոժան պետք է սպա դառնար, միասին ծառայեին: Սերյոժան ու իր շրջապատի տղաներն այնքան լավն էին, իրենց միջև այնքան լավ ընկերական հարաբերություններ էին, ճիշտ մոտեցում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ, որ ասում էի՝ երբ բանակից վերադառնան, որքան շատ բան են փոխելու մեր հասարակության մեջ»:

Ապրելու ուժի մասին: «Երբեմն զգում ես, որ ուժերդ մարում են, բայց չի կարելի դա թույլ տալ: Մեծ պատասխանատվություն ունենք մեր երեխաների, Սերոժի նկատմամբ: Սերյոժաս եղբայր ու քույր ունի: Իր հետ կապված այնքան հույսեր ունեինք, որոնք, վստահաբար, արդարացվելու էին: Իսկ հիմա դու և՛ իր փոխարեն, և՛ իր համար պետք է անես»:

Հ. Գ. - Սերյոժա Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» և «Մարտական ծառայություն» մեդալներով: Հուղարկավորված է հայրենի Փոքր Վեդիի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում