Հռոմի պապի առողջական վիճակը կրկին վատացել է
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով շարունակում է հոսպիտալացված մնալ Հռոմի «Gemelli» հիվանդանոցում, բրոնխոսպազմ է ստացել: Դրանից հետո պապի ինքնազգացողությունը վատացել է։
ANSA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրոնխոսպազմից հետո Հռոմի պապը սկսել է փսխել, իսկ շնչառության հետ կապված խնդիրները սրվել են։ Բժիշկների կողմից ձեռնարկված շտապ միջոցառումները օգնել են պապին, ով, ինչպես նշում է գործակալությունը, ողջ պրոցեդուրաների ընթացքում մնացել է լիովին գիտակցված և փորձել է օգնել բժիշկներին։
Այս պահին պոնտիֆիկոսը շնչում է թթվածնային սարքով, և բժիշկները զգուշավոր կանխատեսումներ են անում, հայտնում է ANSA-ն։ Առաջիկա 24-48 ժամվա ընթացքում բժիշկները կկարողանան ավելի ճշգրիտ ասել, թե բրոնխոսպազմը որքանով է վատթարացրել հիվանդի վիճակը։