Զելենսկին ցանկանում է կռվել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնից Ֆլորիդա թռչելուց առաջ կարճ մամուլի ասուլիսում խոստովանել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցը չստացվեց:
Թրամփը նաև Զելենսկիին անվանել է մարդ, ով չի ցանկանում զինադադար։
«Նա պետք է ասի՝ խաղաղություն եմ ուզում: Փոխարենը նա ասում է. Պուտինը այս, Պուտինը այն: Նա պետք է ասի՝ Ես խաղաղություն եմ ուզում», - ասել է Թրամփը։
Նրա կարծիքով՝ հանդիպումը հարթ չի անցել, Զելենսկին իրեն գերագնահատել է, իսկ ԱՄՆ-ն խաղեր չի պատրաստվում խաղալ։ Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահը ցանկանում էր կռվել, կռվել, կռվել և կարծես թե զինադադարի պատրաստ չի դեռ:
«Ես հրադադար եմ ուզում հենց հիմա»,- եզրափակել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը խուսափել է պատասխանել Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը դադարեցնելու մասին հարցին։