ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Ուկրաինային տրամադրվող օգնության դադարեցման մասին
ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինայի էլեկտրացանցերը վերականգնելու աջակցությունը:
Այս մասին հայտնում է NBC News-ը։
Պետքարտուղարությունն այս շաբաթ ավարտեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախաձեռնությունը, որը հարյուր միլիոնավոր դոլարներ էր ներդրել ռուսական ռազմական հարձակումներից հետո Ուկրաինայի էլեկտրացանցը վերականգնելու համար:
Ի հավելումն Ուկրաինայի էներգետիկ անվտանգության ծրագրի, ԱՄՆ-ն կտրուկ կրճատում է իր ներկայությունը Ուկրաինայում:
Թրամփի վարչակազմը որոշել է կրճատել USAID-ի ներկայությունը Ուկրաինայում՝ 64-ից հասցնելով 8-ի։