Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Ինչքան կորուստ պետք է ունենանք, որ ի վերջո մարդկանց գլուխները մտնի՝ խոշոր տերությունների սահմանած կանոնների հետ «գեղցու աֆերիստությամբ» չեն վարվում․ Միհրան Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ժողովրդի ծափերի ներքո Նիկոլի փորած աշխարհաքաղաքական փոսից դուրս գալու համար նախ պետք է հստակ արձանագրել ու գիտակցել, որ շատ խորը և համապարփակ աշխարհաքաղաքական փոսում ենք, հետո հասկանալ ու ընկալել միջավայրը, իրողությունները և փոսից դուրս գալու ելքերը: Իսկ ահա «պոկվենք Ռուսաստանից, մտնենք ՆԱՏՕ ու երջանիկ ապրենք» քարոզչությունը քննարկելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ է ՆԱՏՕ-ն, ինչի մասին է եղել և ինչի մասին է այսօր:

Միայն պրիմիտիվ առանձյակների աչքում կարող է թվալ, թե ՆԱՏՕ-ն «առաջին աշխարհի դեմոկրատիաների» անվտանգային ակումբ է: Մինչև Սառը պատերազմի ավարտը ՆԱՏՕ-ն ԽՍՀՄ-ի և «Սոցլագերի» հետ դիմակայելու ամերիկյան ռազմաքաղաքական ծրագիր էր: Քանի որ ՄԱԿ-ի կանոնադրությունն ամրագրել էր, որ միջազգային կազմակերպություններ կարելի է ստեղծել միայն տարածաշրջանային հիմունքներով, ամերիկացիները նույնիսկ նոր աշխարհագրական տերմին հորինեցին՝ հյուսիսատլանտյան տարածաշրջան: Մինչև ՆԱՏՕ-ն երբեք նման աշխարհագրական հասկացություն չի եղել: Վարվեցին մոտավորապես այնպես, ինչպես մեր օրերում Դոնալդ Թրամփն է վարվում Մեքսիկական ծոցի հետ: Սա ՆԱՏՕ-ի առաջին իմաստն էր:

ՆԱՏՕ-ի երկրորդ իմաստը Երկրորդ աշխարհամարտի արդյունքում ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների՝ Արևմտյան Եվրոպայի ամերիկյան և Արևելյան Եվրոպայի սովետական օկուպացիայի ինստիտուցիոնալ արձանագրումն էր: Իրերն անվանեք իրենց անուններով. որպես աշխարհաքաղաքական գործոն՝ Եվրոպան վերացել է 1945-ին, երբ Էլբա գետի վրա ամերիկյան բանակը հանդիպեց սովետական բանակին: Դրա համար էր մի առիթով Քիսինջերը ծաղրում՝ «երբ ասում եք Եվրոպա, Եվրոպայի կարծիք, կասե՞ք՝ ո՞ր համարով զանգահարեմ Եվրոպայի կարծիքն իմանալու համար»: ՆԱՏՕ-ն դարձավ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև բաժանված ազդեցության գոտիների ամերիկյան «պախանության» արձանագրումը:

Արդեն Սառը պատերազմից հետո ՆԱՏՕ-ի բովանդակությունը փոխվեց: Հետսառըպատերազմյան ՆԱՏՕ-ն Գերմանիայի օկուպացիան շարունակելու և Պոտսդամյան համաձայնագրերի կյանքը երկարացնելու մասին է: ՆԱՏՕ-ն է այն գործիքը, որով Ամերիկան շարունակում է գերիշխել ամբողջ Եվրոպայում: Միաժամանակ, ՆԱՏՕ-ն է այն գործիքը, որով Ամերիկան եվրոպացիներին անվտանգություն է մատակարարում, եթե կուզեք՝ վաճառում: Ինչու՞ է միջուկային ռումբերով զինված 100 հազարանոց ամերիկյան բանակը կանգնած Ֆրանկֆուրտում՝ Գերամիայի՞ն է պաշտպանում, ումի՞ց՝ սլովակների՞ց, թե՞ ավստիացիներից, գուցե բելգիացիների՞ց: Իրականում ամերիկյան բանակը Գերմանիայում է, որպեսզի գերմանացիներն «իրենց խելոք պահեն»: Միաժամանակ, ամերիկյան բանակը Գերմանիայում է, որպեսզի Վաշինգտոնը կարողանա Գերմանիայից անվտանգություն վաճառել մինչև այսօր Գերմանիայից «մրսող» ամբողջ Եվրոպային՝ դրա դիմաց Եվրոպայից ստանալով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լոյալություն: Իսկ դրա համար ՆԱՏՕ-ն անհրաժեշտություն է:

Ավելին՝ երբեք չհավատաք հեռուստատեսությամբ գնացող քարոզին, թե Ռուսաստանը դեմ է ՆԱՏՕ-ի գոյությանը: Լոգիստիկ իմաստով ՆԱՏՕ-ից սպառնացող վտանգը արդեն 1950-ականների վերջերից արդիական չէր: Այո, ՆԱՏՕ-ի և դրան ի պատասխան Վարշավյան համաձայնագրի ատեղծումն այդ պահին ռազմական տրամաբանություն ուներ, քանզի ըստ ավանդական ռուսական ստրատեգիայի՝ որքան առաջնագիծը հեռու է սահմաններից, այնքան երկիրն անվտանգ է: Բայց 1950-ականներին հրթիռային և միջուկային տեխնոլոգիաների ի հայտ գալն ամբողջովին փոխեց այդ տրամաբանությունը՝ ՆԱՏՕ-ն և Վարշավյան համաձայնագիրը վերածելով ավելի շատ քաղաքական, քան թե ռազմական ինստիտուտների: Ի՞նչ է, Մոսկվայում չեն հասկանու՞մ, որ եթե ՆԱՏՕ-ն չլինի, այլ կերպ ասած՝ Գերմանիայի ամերիկյան օկուպացիան դադարի, ինչ է տեղի ունենալու: Չեն հասկանո՞ւմ, որ հաշված տարիների ընթացքում Գերմանիան փորձելու է կրկին համախմբել ամբողջ Եվրոպան ու փորձել հերթական «Drang nach osten»-ը: Չհավատաք, թե Ռուսաստանում հաշվել չգիտեն կամ էլ հերթական գերմանական արկածների համար ուշքներն իրենցը չի:

Ահա սա է ՆԱՏՕ-ն, որին անդամակցելու ակնարկներով հայ ժողովրդին փորձում է խաբել Նիկոլի ռեժիմն ու նրա սատելիտ 5-րդ շարասյունը: Ինչքան մարդ պետք է զոհվի նախկին խորհրադային տարածքում, ինչքան կորուստ պետք է մենք ունենանք, որ ի վերջո Հայաստանում մարդկանց գլուխները մտնի՝ աշխարհակարգի, նույն ինքը՝ խոշոր տերությունների սահմանած կանոնների հետ «գեղցու աֆերիստությամբ» չեն վարվում, և երկրի ղեկավար Նիկոլի նման թշվառականի չեն նշանակում: Էլ ինչքան մարդ պետք է մահանա, որ հասկանան՝ նախկին խորհրդային հանրապետություններից ով փորձի աշխարհակարգով գծված ճամբարը փոխել, ռուսական մեծ գրդնակ է գրկելու:

Այս երևույթն ինչպես ցանկանում եք՝ անվանեք, դրանից իրողություններն ու հաստատունները չեն փոխվում: Ի վերջո, ու՞մ է հետաքրքրում, որ Հունաստանի կամ Բուլղարիայի բնակչության մեծ մասը ոչ թե ռուսամետ է, այլ կոնկրետ պուտինամետ է, կամ Իսպանիայում երազում են նախկին կայսերական ժամանակների մասին: Նույն կերպ ոչ մեկի չի հետաքրքրում, որ ուկրաինացիները կամ վրացիները ցանկանում են (արդեն էին) ՆԱՏՕ-ի անդամ դառնալ: Գծերը գծված են, պայմանավորվածությունները՝ կայացված: Այդպիսին է եղել աշխարհը, կա և դեռ երկար ժամանակ լինելու է: Եվ, ուրեմն. մեր օրերում ով կասի՝ դառնանք ՆԱՏՕ-ի անդամ, հանգիստ ուղարկեք գրողի ծոցը՝ որպես այս մի թիզ դարձած երկրի ու մի բուռ դարձած ժողովրդի թշնամի»: