Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 28-ին, կազմել է 393.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.09 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 409.08 դրամ (նվազել է 3.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 495.31 դրամ (նվազել է 3.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.45 դրամ (նվազել է 0.08 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 390-392 դրամով, վաճառվում է 395.5-397 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 401-408 դրամով, վաճառվում է 412-417 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.21-4.44 դրամով, վաճառվում է 4.47-4.71 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 392 դրամով, վաճառվում՝ 396 դրամով:
Եվրոն գնվում է 410 դրամով, վաճառվում է 415 դրամով:
Ռուբլին գնվում է 4.38 դրամով, վաճառվում է 4.47 դրամով