ՀԱՄԱՍ-ը Գազայում հրադադարի հետ կապված հայտարարություն է տարածել
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու պատրաստակամության մասին:
Այս մասին ասվում է խմբավորման Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
ՀԱՄԱՍ-ը նշել է, որ պատրաստ է անցնել գործարքի հաջորդ փուլին:
«Գազայում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի ավարտով և Գազայում պահվող իսրայելցիների հետ պաղեստինցի գերիների փոխանակմամբ ՀԱՄԱՍ-ը վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը՝ իրականացնելու ձեռք բերված համաձայնագրի բոլոր կետերը՝ բոլոր փուլերում և բոլոր մանրամասներով»,- ասվում է տեքստում։
ՀԱՄԱՍ-ը նաև կոչ է արել միջազգային հանրությանը ճնշել Իսրայելին, որպեսզի վերջինս առանց ձգձգումների կամ խուսափումների շարունակի համաձայնագրի երկրորդ փուլը։