Էդ ի՞նչ հրեշ պիտի լինես, որ թողես մարդը Բաքվում տանջվի, մտածելով` կարող ա քաղաքական ամբիցիա ունի. Մամիջանյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը մահու չափ վախենում է հայրենասերներից։ Այս մասին այսօր Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող մյուս գերիներին աջակցություն ցուցաբերելու պահանջով ՀՀ ԱԳՆ-ի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ինքը մահու չափ վախենում ա հայրենասերներից։ Էդ ի՞նչ հրեշ պիտի լինես, որ թողես մարդը Բաքվում տանջվի, մտածելով, որ հետագայում կարող ա քաղաքական ամբիցիա ունենալ։