Արցախն առաջին անգամ դիտորդական առաքելություն է իրականացրել եվրոպական ընտրություններում
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանըդիտորդական առաքելություն է իրականացրել Բադեն-Վյուրտենբերգում:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության երեք երկրամասերում մարտի 13-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նա մասնակցել է «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցության հրավերով:
Այս մասին տեղեկանում ենք «Ազատ հայրենիքի» լրատվական ծառայությունից: