ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել «Արթիկ» ՔԿՀ, հանդիպել ցմահ ազատազրկվածների հետ (տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 24-ին չհայտարարված այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:
ՔԿՀ պետ Լեւոն Հովհաննիսյանի եւ ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, ուսումնասիրել ՔԿՀ-ում պահվող անձանց պահման պայմանները: Նա առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված, այդ թվում օտարեկրացի եւ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ:
Ազատազրկված անձինք բարձրացրել են անվտանգային գոտու տեսակի փոփոխության հնարավորությանը, պատժի կրումից վաղաժամկետ ազատմանը, անձը հաստատող փաստաթղթերի ստացմանը, աշխատանքով ապահովմանը, զբաղվածությանը, առողջության պահպանման իրավունքին առնչվող հարցեր:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: