ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները Թուրքիայում քննարկել են դիվանագիտական առաքելությունների աշխատանքը. Պետդեպարտամենտ
ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները Ստամբուլում հանդիպման ժամանակ քննարկել են դիվանագիտական առաքելությունների աշխատանքը կարգավորելու կոնկրետ քայլերը և պայմանավորվել մոտ ապագայում նոր շփումների մասին:
Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Կառուցողական զրույցի ընթացքում երկու կողմերն էլ առանձնացրել են դիվանագիտական առաքելությունների աշխատանքի երկկողմանի կայունացման կոնկրետ քայլերը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել բանկային ծառայությունների հասանելիության և պայմանագրային աշխատողներին վարձելու վերաբերյալ, ինչպես նաև հայտարարել է Մոսկվայում դեսպանատան անձնակազմի քանակական մակարդակի պահպանման անհրաժեշտության մասին: