Հյուսիսային Կորեան միջուկային զսպման փորձարկումներ է կատարել
Հյուսիսային Կորեան ռազմավարական թեւավոր հրթիռ է արձակել: Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ խոսքը միջուկային զսպման ուժերի ստուգմանն ուղղված փորձարկումների մասին է։
Արձակումը տեղի է ունեցել Դեղին ծովում։ Հավելենք, որ այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում Հյուսիսային Կորեան շարունակել է նախորդ տարվա ինտենսիվությամբ իրականացնել նոր զինատեսակների փորձարկումներ: