Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Շատերն ընդհանրություններ են տեսնում Գորբաչյովի և Նիկոլի մեջ․ երկուսն էլ գավառական պոպուլիստներ են, անգամ երկուսի կանանց գործոնն է շատ նման․ Միհրան Հակոբյան

Շատերը ընդհանրություններ են տեսնում Գորբաչյովի և Նիկոլի մեջ․ երկուսն էլ գավառական պոպուլիստներ են, անգամ երկուսի կանանց գործոնն է շատ նման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը․

«Մեր օրերում քիչ են խոսում, որ Բեռլինի պատն իրականում քանդել է ոչ թե Արևմուտքը, այլ Խորհրդային Միությունը: Վերջին տարիներին գաղտազերծված փաստաթղթերը և բազմաթիվ գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Գերմանիայի միավորումը միանշանակորեն ԽՍՀՄ նախաձեռնությամբ է իրականացվել: Ավելին՝ այդ գաղափարին դեմ է եղել Արևմուտքը: Գերմանիայի վերամիավորման գաղափարը ԽՍՀՄ Քաղբյուրոյում Ստալինի մահից հետո ակտիվորեն սկսել է շրջանառել դեռևս Բերիան, բայց վերջնականորեն Քաղբյուրոն վերամիավորման որոշումը կայացրել է 1978-ին՝ ուշբրեժնևյան ժամանակաշրջանում:

Եվ, երբ Գորբաչյովը 1986-ին սկսեց գործնական քայլերը, ամերիկացիները դեմ էին, իսկ ֆրանսիայի նախագահ Միտտերանն ու Բրիտանիայի վարչապետ Թետչերը շտապում էին Մոսկվա՝ Գորբաչյովին ու Շևարնաձեին առանց դիվանագիտական սեթևանքների ասելու «էս ի՞նչ եք անում, խելքներդ գցե՞լ եք»: Ֆրանսիան և Բրիտանիան առաջարկում էին պահպանել ԳԴՀ-ն: Հասկանալու համար, թե ինչու՞ էին ֆրանսիացիներն ու բրիտանացիներն այսպես տրամադրված, պետք է իմանալ եվրոպական Realpolitik-ի պատմությունը՝ սկսած Սրբազան Հռոմեական Կայսրության ժամանակներից:

Հաշվելով, որ Սովետները, այնուամենայնիվ, գնալու են այդ քայլին և հնարավոր չի լինելու կանխել Գերմանիայի վերամիավորումը, Ամերիկան հրապարակայնորեն միացավ խաղին: Բանակցությունները ինչպես հիմա են ասում՝ ընթանում էին մի քանի track-ով՝ ԽՍՀՄ-ԳՖՀ, ԽՍՀՄ-ԳՖՀ-Բրիտանիա-Ֆրանսիա-ԱՄՆ և ԽՍՀՄ-ԱՄՆ: Միայն ԳԴՀ-ի հետ ոչ մեկը չխոսեց:

Գորբաչյովը սկզբնապես առաջարկում էր՝ Գերմանիան վերամիավորվում է և դուրս է գալիս ՆԱՏՕ-ից՝ դառնալով Ավստրիայի օրինակով չեզոք պետություն կամ վերամիավորված Գերմանիան միաժամանակ հանդիսանում է և ՆԱՏՕ-ի, և Վարշավյան համաձայնագրի անդամ: Ամերիկացիները միանգամից են այս տարբերակները մերժել՝ հստակ սահմանելով իրենց կարմիր գիծը՝ Գերմանիան չի կարող դուրս գալ ՆԱՏՕ-ից: Արդեն խոսել ենք, որ առանց Գերմանիայի ՆԱՏՕ-ն գոյություն չունի:

Ի վերջո Գորբաչյովին հաջողվում է (նաև ԳՖՀ աջակցությամբ) հասնել նրան, որ արձանագրվի՝ վերամիավորված Գերմանիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց նախկին ԳԴՀ տարածքում չեն կարող լինել այլ զորքեր, բացի գերմանականից: Սա քիչ հայտնի փաստ է, նաև հետաքրքիր է, որ մինչև հիմա այդ համաձայնությունը սրբորեն պահպանվում է:

Այնպես որ, երբ 1987-ի Բեռլինից արխիվային կադրեր եք տեսնում, որտեղ Ռեյգանը Բրանդերբուրգյան դարպասների առջև հավաքված բեմից հայտարարում է «Mr. Gorbachev - tear down this wall», հիշեք՝ սա հիանալի քաղաքական «մաստեր-կլաս է» առ այն, թե ինչպես է հնարավոր մրցակցի նախաձեռնությունը յուրացնել ու միլիոնավորների ծափողջյուններին արժանանալ:

Այնուամենայնիվ, Գերմանիան վերամիավորած Գորբաչյովը պատմական նշանակության մի կարևոր խնդիր է լուծել ռուսների համար: Գորբաչյովը կարող էր տեղի տալ Արևմուտքի ճնշումներին և Արևելյան Եվրոպայից դուրս գալ առանց վերամիավորելու Գերմանիան: Դա կլինել թե ԱՄՆ-ի, և թե հատկապես Ֆրանսիայի ու Բրիտանիայի սրտով: Այսօր էլ Սառը պատերազմի տարիների նման կլիներ երկու Գերմանիա: Անշուշտ, առանց պատի, առանց սոցիալիզմ-կապիտալիզմ պայքարի ու Շտազիի, բայց երկու Գերմանիա, երկուսն էլ ԵՄ անդամ, երկուսից մեկը ՆԱՏՕ-ի անդամ, մյուսը՝ Ավստրիայի նման չեզոք կամ նույնպես ՆԱՏՕ-ի անդամ:

Ի՞նչ խնդիր լուծեց Գորբաչյովը. Գերմանիայի վերամիավորմամբ պատմական հեռանկարում նա վերացրեց ռուս և գերմանացի ժողովուրդների միջև եղած թշնամությունը և ՆԱՏՕ-ի տակը «ռումբ դրեց»: Սա, իրոք, բացառիկ երևույթ է. ռուս-գերմանական թշնամության վերացումը նման չէ անգլո-գերմանական և ֆրանս-գերմանական թշնամության վերացմանը: Դրանք տեղի են ունեցել ինտեգրացիոն հարթակներում՝ ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում՝ Ամերիկայի ընդհանուր անձրևանոցի ներքո, իսկ ռուս-գերմանականին Գորբաչյովը հասավ Գերմանիայի վերամիավորումով:

Ի դեպ, մի ճշգրտում. վերամիավորել տերմինը բովանդակային առումով երևի թե թերի է: Գորբաչյովը ոչ թե վերամիավորեց Գերմանիան, այլ հանձնեց ԳԴՀ-ն: Եվ, դա արեց ստոր եղանակով. Գորբաչյովը Հելմուտ Կոլից երաշխիքներ չպահանջեց ԳԴՀ կուսակցական վերնախավի ու Շտազիի ղեկավարության համար, որոնք տարիներ շարունակ հավատարմորեն ծառայել էին ԽՍՀՄ-ին ու մեծ նվիրվածությամբ պաշտպանել էին աշխարհում «սոցիալիզմի հաղթանակի գործը»: Նրանք անձի անվտանգության և անձեռնմխելիության որևիցե երաշխիք չստացան ու հանձնվեցին ճակատագրի քմահաճույքին: Եվ, երբ Գերմանիայում սկսեցին հալածել այս մարդկանց, Գորբաչյովը նրանց ԽՍՀՄ չտեղափոխեց՝ թույլ տալով, որ հաղթածները ԽՍՀՄ «նախկին ընկերների» հետ վարվեն այնպես, ինչպես ցանկանում են:

«Նախկին ընկերներին» դավաճանելը էժան չի նստել ԽՍՀՄ-ի վրա: Չկա մի կայսրություն, որը դավաճանում է և երկար տարիների կյանք է ունենում: Ինչ-որ տեղ «նախկին ընկերներին» դավաճանելու բարդույթով էր պայմանավորված, որ ներկայիս Ռուսաստանի ղեկավարությունը Վիկտոր Յանուկովիչին, այնուամենայնիվ, հյուրընկալեց Ռուսաստանում, այլ ոչ թե ոչնչացրեց՝ որպես Ուկրաինայում Ռուսաստանին ամեմեծ վնասը տված շառլատանի:

Հետաքրքիր է, որ շատերը ընդհանրություններ են տեսնում Գորբաչյովի և Նիկոլի մեջ: Նմանություններ կան իհարկե. երկուսն էլ տեսակով ազգակործան պատուհասներ են, երկուսն էլ գավառական պոպուլիստներ են, երկուսն էլ միջազգային հարաբերությունների և պետական շահի հետ այնքան կապ ունեն, ինչքան խոզը տիեզերագնացության հետ: Անգամ երկուսի կանանց գործոնն է շատ նման, թեև անձնապես Ռայիսա Մաքսիմովնային Հակոբյան Աննայի հետ համեմատելը տեղին չէ:

Ինչևէ, Արևելյան Եվրոպան հանձնած Գորբաչյովը ռուս ժողովրդի համար գոնե թե ռուս-գերմանական թշնամության վերացման հարցն է լուծել, մինչդեռ Արցախը հանձնած Նիկոլը ոչ միայն չի լուծել հայ-ադրբեջանական թշնամության հարցը, այլև բազմակի անգամներ խորացրել է այդ թշնամությունը, ավելին՝ կապիտուլյանտը Ադրբեջանին հնարավորություն է տվել հայերի հետ թշնամությունը շարունակել շատ ավելի հարմարավետ դիրքերից ու շատ ավելի մեծ ենթակառուցվածքային ու լոգիստիկ ռեսուրսներով: Ո՞վ է Գորբաչյովը ռուս ժողովրդի հիշողության և ընկալումների մեջ, ավելորդ է ասել: Ո՞վ է լինելու Նիկոլը հայ ժողովրդի հիշողության և ընկալումների մեջ, նույնպես ավելորդ է ասելը: Ամեն ինչ պարզ է, նույնիսկ Նիկոլի շրջապատի համար է ամեն ինչ պարզ»: