Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Այսքանից կարող եք ձեր եզրակացություններն անել մեր «արևմտամետների» առաջարկների որակի և պրոֆեսիոնալիզմի մասին. Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հայտարարությանը ՌԴ հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ հարաբերություններ հաստատելու մասին. «Մեծ Բրիտանիայի պատասխանը Արամ Սարգսյանին։

Այն հարցին, թե, խզելով կապերը Ռուսաստանի հետ, ինչպես պետք է կառուցենք մեր տնտեսական համակարգը և հարաբերությունները Արևմուտքի հետ, «արևմտամետների» գլխավոր առաջնորդ Արամ Սարգսյանը փորձել է կոնկրետ պատասխաններ տալ։

Ի թիվս այլ առաջարկների նա գրել է.«Միացյալ Թագավորությանը, որ հիմա եվրոպական համատեքստ է մտնում, պետք է առաջարկենք մեր ջրային ռեսուրսների ամբողջական կառավարումը։ Մենք պետք է դիմենք, համոզենք, բացատրենք, եթե պետք է անգամ բիզնես շահավետության պատվերը ինքներս կազմակերպենք, քանի որ ջուրը կենսական բնական ռեսուրս է, իսկ մենք հիմա ամբողջությամբ նվիրում ենք մեր թշնամուն։»։Ցույց տալու համար, թե ինչքան կտրված են նման առաջարկները եւ նման առաջարկներ անողները իրողությունից, կուզեի ձեր ուշադրությանը ներկայացնել Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության հանրային գլխավոր լրատվական գործակալության՝ Բի-Բի-Սի-ի 2024 թվականի հոկտեմբերի 25-ի հոդվածը՝ այսօր այդ երկրում ջրային ռեսուրսների կառավարման վիճակի մասին։Այս ծավալուն հոդվածից մենք տեղեկանում ենք, որ. Մեծ Բրիտանիայի ջրային ինդուստրիան և նրա կառավարումը կատարելապես ձախողված է և գտնվում է խորագույն ճգնաժամի մեջ։

2030-ական թվականներին երկրի բնակչությունն ունենալու է խմելու ջրի դեֆիցիտ։Նոր տների կառուցումը վտանգված է ջրային մատակարարման խնդիրների պատճառով։  Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի՝ ջրային կառավարման իրականացրած մասնավորեցումը բրիտանական ժողովրդի գլխին բերած ամենամեծ խարդախությունն էր պատմության մեջ։

Մինչև 1980-ականների ջրային ընկերությունների մասնավորեցումը, նրանք ունեցել են 0 պարտք, մինչդեռ այսօր այն կազմում է 60 միլիարդ բրիտանական ֆունտ։ Այդ հսկայական պարտքերն առաջացել են, որովհետև փայատեր ներդրողները հսկայական պարտքեր են վերցրել, որոնք ոչ միայն չեն ներդրել ենթակառուցվածքների պահպանման եւ զարգացման մեջ, այլ ուղղակի դուրս են գրել իրենց որպես շահաբաժին (դիվիդենդ)։ Այսինքն, մասնավորեցման հետեւանքով սեփականատեր դարձած «ներդրողները» հարստացել են, մինչդեռ ջրային համակարգը քայքայվել է եւ հայտնվել ներկայիս կոլապսային վիճակում։Մարգարեթ Տեթչերի ստեղծված եւ այսօր էլ գործող Ofwat պետական կարգավորող մարմինը ամբողջությամբ ձախողել է իր կարգավորիչ գործառույթը։Այս ամենի պատճառով, եթե անգամ կատարվեն իրավիճակը շտկող բարեփոխումներ, դա կտևի տասնամյակներ և կբերի ջրի գնի հսկայական բարձրացմանը։Հուսով եմ, այսքանից կարող եք ձեր եզրակացություններն անել մեր «արևմտամետների» առաջարկների որակի և պրոֆեսիոնալիզմի մասին։Նաև հույս ունեմ, որ Ստյոպա Սաֆարյանը չի մեղադրի Բի֊Բի֊Սի֊ին Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ստվերային կառավարման տակ գտնվելու մեղքի մեջ»։