Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Անդրանիկ Քոչարյանն անում է հայտարարություններ, որոնք այլ բան չեն, քան Ադրբեջանի պաշտպանություն

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը` կապված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։

 «Ռուբեն Վարդանյանը ժամանակին այնքան բան է ասել, որ այսօր դրանք օգտագործվում են իր դեմ: Մի ասա այն, ինչը որ կօգտագործվի ինչ որ պահի քո դեմ», սա ասում է ոչ այլ ոք, քան ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահը: Խոսքը ՀՀ պաշտպանության հարցերի մասին է, բայց այդ հանձնաժողովի նախագահը անում է հայտարարություններ, որոնք այլ բան չեն, քան Ադրբեջանի պաշտպանություն:

Հիշու՞մ եք, մարտի 1-ից հետո շոու բիզնեսի աստղերից մեկի խոսքերը, երբ լրագրողները հարցրել էին տասը զոհերի մասին, իսկ նա պատասխանել էր՝ «թող այնտեղ չլինեին՝ չզոհվեին»: Հիմա փաստացի Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ թող Ռուբեն Վարդանյանը չխոսեր, իր դեմ չօգտագործեին խոսացածը: 

Վերստին կրկնում եմ ավելի վաղ արտահայտած միտքս, որը գուցե հնչում է ծայրահեղ, բայց այդուհանդերձ կան հարցեր, որոնցում պետք է սահմանվեն արժեքային ու բարոյական նշաձողեր, եւ այդ նշաձողերից ներքեւ գտնվողները պետք է անպայման զգան իրենց հայտարարությունների հանդեպ հանրային արժանապատիվ արձագանքը, այն է՝ այդօրինակ հայտարարության հեղինակների անձեռնսեղմելիությունը:

Սա գուցե հնչում է շատ խիստ, բայց այստեղ իհարկե ամենեւին լոկ Բաքվում պահվող մեր պատանդ հայրենակիցների հարցը չէ: Այդ հարցի վերաբերյալ սառնասիրտ ցինիզմով հայտարարությունները ըստ էության այն կաթիլն էր, որով ծակվում է հանրային բարոյականության քաը՝ կաթիլ առ կաթիլ: Այդ ծակ քարը հետո առնվելու է ցանկացած հարցին: Ըստ էության, հանրային ծակ բարոյականություն ունենալու պարագայում, մենք կանգնելու ենք անբարոյականության իմաստով մի անհատակ ջրհորի առաջ:

Ես բոլորովին հակված չեմ տրվել սոցցանցային զգայացունց ալիքների, եւ շատ լաավ պատկերացնում եմ խնդրի բարդությունը, եւ արտահայտվել եմ այդ մասին, նաեւ մի քանի ժամ առաջ արված գրառումով: Սա իսկապես ծանրագույն ու բարդ, բազում շերտեր ունեցող խնդիր է, որի հանդեպ հանրային կարծիքը լինելով պահանջատեր, այդուհանդերձ պետք է նաեւ շատ ուշադիր լինի՝ քաղաքական կոնյուկտուրայի խաղալիք չդառնալու համար: Բայց, սա նաեւ վերաբերում է այսպես ասած հակառակկ կողմից կոնյուկտուրայի խաղալիք չդառնալու ուշադրությանը, այլ կերպ ասած՝ վերը հիշատակածս ցինիզմին ինտելեկտուալ անձնատրության ռիսկին:

Եվ այդ ամենով հանդերձ, այդուհանդերձ սա մի հարց է, որը հասարակությունից պահանջում է սահմանել արժեքային-բարոյական սանդղակներ, քանի որ այն հարցերից է, որոնց դեպքում «քարը ծակվելու» պարագայում դա վերաբերելու է ոչ միայն հարցին կոոնկրետ, աայլ հանրաայիին բարոյականությանն ու արժեքային հենարաններին ընդհանրապես: