Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կնշանակի հակամարտության կտրուկ և անվերահսկելի սրացում. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծիք է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հեռանկարը կհանգեցնի լարվածության կտրուկ աճի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կնշանակի հակամարտության կտրուկ և անվերահսկելի սրացում՝ ծանր հետևանքներով համաշխարհային անվտանգության համար», - ասել է Զախարովան ճեպազրույցում։
Վերջերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո, հայտարարել էր, որ անհրաժեշտ է ամուր համաձայնագիր Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ։
Նախկինում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն բացառել էր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը հակամարտությունը դադարեցնելու ցանկացած համաձայնագրում ներառելու հնարավորությունը՝ ապագայում թողնելով այդ թեմայի բաց քննարկումը։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ դաշինքին երկրի անդամակցության երաշխիքների դիմաց։