Ռուսաստանը երբեք չի համաձայնի խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի համաձայնի եվրոպացի խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա։
«Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելուն Ռուսաստանը երբեք չի համաձայնվի: Համենայնդեպս, դա Ռուսաստանի դիրքորոշումն է այսօր: Հատկապես, որ Եվրամիության ղեկավարությունը, առաջին հերթին ի դեմս Գերմանիայի և Ֆրանսիայի, այս պահին շատ ագրեսիվ դիրք են գրավում», - մեջբերում է պետական Belta գործակալությունը:
Նրա խոսքով, Ռուսաստանը կտրականապես դեմ է եվրոպական երկրների ցանկացած խաղաղապահ ուժերին: