Կրեմլը մեկնաբանել է Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն առաջարկել է Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպման արդյունքից առաջ չընկնել, այլ սպասել մինչև այն ավարտվի։
Այս մասին գրում է Ria.ru-ն:
Այժմ փորձագիտական մակարդակով Ստամբուլում հանդիպում է տեղի ունենում, մեր դիվանագետներն աշխատում են երկու նախագահների հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված փոխըմբռնման և բարձր մակարդակի պատվիրակությունների միջև Էր Ռիադում ձեռք բերված պայմանավորվածությունների մշակման ուղղությամբ,-ասել է Պեսկովը:
Հավելենք, որ ժամեր առաջ Թուրքիայում սկսվել են ռուս-ամերիկյան հերթական բանակցությունները: