Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Բաքվի դատերի բանալին. Վահե Հովհաննիսյան

Եթե մեզ թվում է, թե մեր կիսաձայն, ծույլ ու մշտապես անկազմակերպ աջակցությամբ կարողանալու ենք օգնել Բաքվի բանտերում տանջամահ արվող մեր հայրենակիցներին, ապա չարաչար սխալվում ենք։
Օգնելու ձևեր միանշանակ կան, ազդելու տարբերակներ կան, բայց դրա համար նպատակային աշխատանք էր պետք, որը չի արվել, ինչպես չի արվում շատ այլ հարցերում։
Հուսալ, թե մեր այսօրվա Եվրոպան կարձագանքի մարդու իրավունքների միջնադարյան ոտնահարման այս պրոցեսին, խաբկանք է։ Ադրբեջանով Եվրոպա գնացող գազի խողովակը կույր փական է դնում մարդու իրավունքների վրա։
ԱՄՆ-ում արժեքային և կառավարման հեղափոխություն է, զբաղված են այլ հարցերով։


Ռուսաստանի հետ կարելի էր և պարտավոր էինք աշխատել. չենք արել։ Բացառությամբ մեկ-երկու հոգու՝ որևէ ջանք չի թափվել։


Գոնե հայ բլոգերի դեպքը պետք է հասկացնի, որ ամենաբարդ, անլուծելի թվացող խնդիրներն ունեն լուծում. դրա համար պետք է լուռ և գրագետ աշխատել։
Իսկ Ադրբեջանը մեր հայրենակիցների հանդեպ ամեն բանի պատրաստ է։ Գերեվարման առաջին փուլում լուրջ դեմքով իբր տեղեկացված երևանյան գործիչները շշուկով ասում էին՝ ինֆորմացիա ունենք, որ 1-2 ամսից բաց են թողնելու։ Էդ մանկամիտ պատկերացումները՝ պրոցեսների և իրականության մասին, ապշեցուցիչ են, իսկ երբ դա հնչում է քաղաքական էլիտայի շուրթերից, ուղղակի վախեցնող է։
 
Երևան- Բաքու քույր դատավարություններ
 
Լայն հասարակության մեջ կա անկեղծ հարցադրում՝ մենք ի՞նչ կարող ենք անել, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ սովորական ՀՀ քաղաքացին այդ պրոցեսի վրա։
Ասում եմ ամենայն պատասխանատվությամբ. ՀՀ քաղաքացին կարող է ունենալ շատ մեծ ազդեցություն։ Առաջին հերթին պետք է պահանջել դադարեցնել Երևանյան այլանդակ դատերը, որոնք ոտնահարում են թե´ ազգային արժանապատվությունը, թե´ մարդու իրավունքների նորմերը։
Երևանում ՀՀ քաղաքացին հանդուրժում է արցախյան քաղաքապետերի հանդեպ դատերը՝ անհեթեթ մեղադրանքներով։ Մենք հանդուրժում ենք Արցախը կորցրած իշխանությունների դեմ ցույցերի մասնակցած երիտասարդների կալանավորումները, 2023-ի սեպտեմբերի 19-ին Փաշինյանի նստավայրի դիմաց անկեղծ պոռթկման համար դատվող արցախցիների դատերն ու պատիժը, Կիրանցի համար պայքարողների դեմ հարուցված քրգործերը։

Հանդուրժում ենք Եռաբլուրում լկտի պահվածք դրսևորող իշխանության անդամների դեմ ընդվզող քաղաքացիների, զոհվածների ծնողների դեմ հարուցված գործերը։ Հանդուրժում ենք նույն Ալիևին հաղթած Քոչարյանի հանդեպ արհամարհական նկատողություններով ու հրահանգներով շարժվող դատավարությունը։ Սրանք հրաշալի ազդակներ են Բաքվին, որ հայ հասարակության հետ կարելի է ամեն ինչ անել։ Հանդուրժում ենք բոլոր անհեթեթ քրգործերն ու հանրային գործիչների մեկուսացումը՝ բոլոր նրանց, ովքեր կարող են սպառնալ «կառուցողականՓաշինյանի» կառավարմանը։ Արմեն Աշոտյանը արդեն երկու տարի է՝ անազատության մեջ է, հասարակությունը հանդուրժում է։ Խոնարհաբար հանդուրժել ենք բազմաթիվ անհեթեթ քրեական գործեր և ազատազրկումներ, կալանքներ՝ Վազգեն Սաղաթելյան, Նարեկ Սամսոնյան, Լ. Քոչարյան, Նարեկ Մալյան, բազմաթիվ երիտասարդների, որոնց դատավորներն առանց վարանելու կալանք էին տալիս՝ ՔՊ-ական ինկվիզիցիայի դարաշրջանում։
Բաքվում դատվող մեր հայրենակիցների համար մղվող պայքարը պիտի տարվի բոլոր հարթակներում։ Սփյուռքի կազմակերպությունները, արտերկրի հայ խոշոր բիզնեսմենները, ամեն կառույց իր երկրի իշխանությունների վրա պետք է կարողանա ազդել։

Համահայկական արշավ պիտի լինի, որը պահանջում է լուրջ մենեջմենթ։ Այդ միասնականության ամենամեծ խոչընդոտն այսօրվա իշխանությունն է, որը ոչ միայն ինքը չի անում համապատասխան քայլեր, չի մոբիլիզացնում ռեսուրսները, այլ ամեն կերպ խանգարում է այդ համընդհանուր մոբիլիզացիային։ Բոլոր ճանապարհները տանում են նույն կետին։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքայն նախագծեր խումբ