Ձերբակալվել է ՌԴ մշակույթի փոխնախարարը
Ռուսաստանում ձերբակալվել է մշակույթի նախարարի տեղակալ Գրիգորի Պիրումովը: Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, նա կասկածվում է մշակութային ժառանգություն հանդիսացող օբյեկտների վերականգնման և վերանորոգման համար նախատեսված բյուջետային միջոցների հափշտակման մեջ:
Նրան ձերբակալել են Դոնի Ռոստովում:
Հայտնի է, որ 53-ամյա Պիրումովը մշակույթի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2013 թվականից: