Վատիկանը հայտնել է Պապի վիճակի բարելավման մասին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հիվանդանոցում բուժվում է երկկողմանի թոքաբորբից, մի փոքր լավացել է։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
«Հռոմի պապի կլինիկական վիճակը մի փոքր բարելավվել է վերջին 24 ժամվա ընթացքում: Նախկինում գրանցված երիկամային անբավարարությունն այլևս չկա: Նախօրեին կատարված կրծքավանդակի CT սկանավորումը ցույց տվեց թոքաբորբի զարգացման նորմալ պատկերը», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի Հռոմի պապի առողջական վիճակը բարելավի: