Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի բանակի գեներալ Անդրեյ Գնատովին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիգադային գեներալ Անդրեյ Գնատովին ազատել է Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատարի պաշտոնից՝ հրապարակված հրամանագրի համաձայն։
Գնատովն այս պաշտոնը ստանձնեց անցյալ տարվա հունիսի 25-ին Յուրի Սոդոլի հրաժարականից հետո, որը տեղի ունեցավ Տորեցկի շրջանում ռուսական զորքերի առաջխաղացման և քաղաքի բնակիչների հարկադիր տարհանման ֆոնին։
Սոդոլը ղեկավարել է Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերը վեց ամսից պակաս՝ 2024 թվականի փետրվարի 11-ից։
2022 թվականին Գնատովը դարձել է Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության հրամանատարի տեղակալ։ Նույն թվականին Զելենսկին նրան շնորհել է բրիգադի գեներալի կոչում։