Կարմիր Խաչը Իսրայելին է հանձնել չորս պատանդների մարմինները
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Գազայում իսրայելական զորքերին է հանձնել չորս զոհված պատանդների մարմինները:
Այս մասին գրում է Times of Israel թերթը։
Կարմիր Խաչը Գազայում իսրայելական զորքերին է հանձնել դագաղներ, որոնք պարունակում են չորս զոհված պատանդների մնացորդներ:
Ավելի վաղ Al Jazeera-ն հայտնել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է հանձնել չորս պատանդների դիերը։