Մոսկվան Թրամփին ռեսուրսներ է առաջարկել գրավյալ ուկրաինական տարածքներից
Ռուսաստանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին առաջարկել է համաձայնագիր կնքել, որով ԱՄՆ-ը կփոխանցի որոշ հանքային ռեսուրսների, այդ թվում՝ հազվագյուտ հողային մետաղների սեփականությունը, որոնք գտնվում են Ռուսաստանի կողմից գրավված Ուկրաինայի տարածքում։
Այս մասին NBC News-ը գրել է իր կայքում՝ հղում անելով այս հարցում հետախուզությանը ծանոթ անանուն ամերիկացի պաշտոնյաների և մեկ այլ իրազեկ աղբյուրի։
Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բարձրաստիճան օգնականները Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպմանը քննարկել են վերոնշյալ գաղափարը Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ։
Ամերիկացի պաշտոնյաները պարզաբանել են, որ քննարկումը վերաբերում էր Դոնեցկի և Զապորոժիայի շրջաններում ԱՄՆ-ի ավանդներին հասանելիությանը, որոնք Ռուսաստանը համարում է իր նոր շրջանները:
Ըստ աղբյուրների՝ ամերիկյան կողմը չի համաձայնել այս գործարքին, սակայն չի էլ մերժել։