Զելենսկին հաստատել է իր այցը ԱՄՆ. նա կհանդիպի Թրամփի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ ծրագրում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ուրբաթ օրը՝ փետրվարի 28-ին։
Այս մասին նա ասել է իր երեկոյան ելույթի ժամանակ։
«Մեր թիմերն աշխատում են Ամերիկայի հետ, մենք պատրաստվում ենք բանակցությունների այս ուրբաթ։ Բանակցության թեմաներից են համաձայնագիր Ամերիկայի հետ, աջակցություն մեր պետությանն ու ժողովրդին, խաղաղության և անվտանգության երաշխիքներ, որ Ռուսաստանը այլևս չկործանի այլ ժողովուրդների կյանքը։ Ես կհանդիպեմ նախագահ Թրամփի հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա ասել է, որ կարևոր է, որ ԱՄՆ օգնությունը չդադարեցվի: