Գագիկ Ծառուկյանը գնում է Պալաչին պատկանող «Քինգ Դելյուքսը»
Գագիկ Ծառուկյանը գնում է Պալաչին պատկանող Քինգ Դելյուք ընկերությունը: Գործարքի սկզբնական փուլն արդեն ավարտվել է հայաստանյան բանկերից մեկում: Ըստ մեր տեղեկությունների, գործարքն արժեցել է մոտ 2 մլն դոլարին համարժեք դրամ:
Նախօրեին Newspress.am-ը տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանը գնել է նաև Չարենցավան-Երևան երթուղային գիծը, որը նույնպես պատկանում էր Պալաչին:
Հիշեցնենք, որ Պալաչը՝ նույն ինքը Արթուր Հարությունյանը, Գագիկ Ծառուկյանի սանիկն էր, սակայն նրանց հարաբերությունները արդեն մի քանի տարի է, ինչ բիզնես շահերի բախման հետևանքով լարված են:
Արդյունքում ստացվեց, որ Պալաչը սնանկացավ, իսկ քաղաքականությունից հեռացված, սակայն իշխանական բիզնես-համակարգ մտած Գագիկ Ծառուկյանը նորանոր բիզնեսների տեր է դառնում: