Ուկրաինայում պատերազմի սառեցում կամ եվրոպացի խաղաղապահներ չեն կարող լինել. Լավրով
Ուկրաինայում պատերազմի սառեցումը շփման գծի երկայնքով անհնար է, քանի որ այն հակասում է Ռուսաստանի Սահմանադրությանը:
Դոհայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Դա չի լինի, մենք ունենք Սահմանադրություն»,- ասել է ռուս նախարարը՝ պատասխանելով առաջնագծում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հարցին։
Լավրովը նաև ասել է, որ Մոսկվան չի դիտարկում հրադադարից հետո Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորությունը։ Նրա խոսքով, եվրոպացիները փորձում են այս մոտեցումը պարտադրել՝ իբր ռազմական գործողությունների հետագա սրման համար։
«Այնպիսի պարզ մեխանիկական բաները, ինչպիսին է Ուկրաինայում զորքերի տեղակայումը, մեզ ոչ մի տեղ չեն հասցնի։ Մենք պետք է խոսենք հակամարտության բուն պատճառների մասին»,- նշել է նախարարը։