ՀԱՄԱՍ-ը պատրաստվում է Գազայում Իսրայելի դեմ նոր մարտերի
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստվում է Գազայի հատվածում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը:
Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Հրատարակությունը նշում է, որ Գազայում հրադադարի ռեժիմ մտցնելու մասին համաձայնագրի ժամկետը լրանում է մարտի 1-ին։
Ըստ թերթի աղբյուրների՝ վտանգ կա, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը չկարողանան պայմանավորվել դրա երկարաձգման շուրջ։
Նաև, WSJ-ի աղբյուրների համաձայն, ՀԱՄԱՍ-ը սկսել է վերականգնել Գազայի հատվածում թունելների ստորգետնյա ցանցը, մշակել կրակակետեր տեղադրելու ծրագրեր և նոր մարտիկներ պատրաստել՝ իսրայելական բանակի դեմ պարտիզանական պատերազմ վարելու համար:
Նշենք, որ մինչ օրս ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ողջ մնացած 25 պատանդի եւ վերադարձրել մահացածներից 4-ի մարմինները։ Սպասվում է, որ փետրվարի 27-ին նա կվերադարձնի եւս չորս զոհված պատանդների մարմինները։