Ֆրանսիան հավանության է տվել Սիրիայի սահմանից ռազմական օդուժը հանելու ՌԴ-ի որոշումը
Այն, ինչ տանում է Սիրիայում իրավիճակի սրման մեղմացմանը՝ պետք է խրախուսվի: Այս մասին Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը:
«Մենք հաշվի ենք առել Վլադիմիր Պուտինի հայտարարությունը: Եթե նրանք դիմեն գործնական քայլերի, ապա դա կլինի իրավիճակի դրական տեղաշարժ»,-հայտարարել է նա:
Ավելի վաղ հայտարարվել է, որ Վորոնեժի ավիաբազա է ժամանել Սու-34 կործանիչ-ռմբակոծիչների առաջին խումբը, որոնք վերադարձել են Սիրիայից: