Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Նոր Սահմանադրության դեմ քվեարկելը Փաշինյանից ազատվե​լու լավագույն միջոցն է

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

 Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ հայտարարեց, որ հրամայել է պատրաստել նոր Սահմանադրություն, որը հանրաքվեի միջոցով պետք է հաստատվի Հայաստանի քաղաքացիների կողմից:

Հուսով եմ, որ Հայաստանում ընտրողների մեծամասնությունը կմերժի նոր Սահմանադրությունը՝ դրանով իսկ ստիպելով նրան հրաժարական տալ։ Սա ոսկե հնարավորություն է նրանից ազատվելու համար։ Վերջին յոթ տարիների ընթացքում նրան պաշտոնից հեռացնելու նախկին բոլոր ջանքերը ձախողվել են, քանի որ.

1) Ընդդիմադիր խմբերի միջև պառակտումը խոչընդոտել է նրանց ձևավորել բավականաչափ մեծ համախմբում, որը կարող է հեռացնել Փաշինյանին պաշտոնից: Չնայած նրան, որ վերջին տարիներին նրա ժողովրդականությունը զգալիորեն նվազել է՝ յոթ տարի առաջվա 80 տոկոսից հասնելով ներկայիս 10 տոկոսից ցածր, այնուամենայնիվ, նրա իշխող կուսակցության քաղաքական վարկանիշն ավելի բարձր է, քան յուրաքանչյուր ընդդիմադիր խմբի: Բազմաթիվ արդարացումներ են բերվել չմիավորվելու համար, սակայն դրանցից ոչ մեկն ավելի կարևոր չէ, քան երկիրը փրկելու անհրաժեշտությունը։ Ցավոք, հենց պառակտված ընդդիմությունն է պահում է Փաշինյանի իշխանությունը։

2) Փաշինյանի դեմ հաջող համախմբում կազմելու համար ոչ մի խումբ չպետք է փորձի իշխել: Դաշինքի ղեկավարությունը պետք է հերթով փոփոխվի մինչև նոր ընտրությունների անցկացումը:
3) Ստվերային կառավարությունը պետք է բաղկացած լինի բոլոր ընդդիմադիր խմբերից՝ մասնագիտական փորձի հիման վրա:

4) Խմբերը պետք է ժամանակավորապես մի կողմ թողնեն իրենց բոլոր ներքին տարաձայնությունները և միավորվեն ազգը փրկելու համար: Եթե Հայաստանն այլևս գոյություն չունենա, այս խմբերի գաղափարախոսություններից ոչ մեկը նշանակություն չի ունենա։ Երկիրը փրկելուց հետո նրանք կարող են վերադառնալ իրենց ինքնուրույն նպատակներին:
Իմանալով Փաշինյանի եսասիրական գործելաոճը՝ նա կշրջի ամբողջ Հայաստանով՝ ապահովելու համար, որ քաղաքացիները քվեարկեն նոր Սահմանադրության օգտին։ Նա քարը քարի վրա չի թողնի իր նպատակին հասնելու համար՝ ճնշելով և սպառնալով նրանց: Նա իր տրամադրության տակ ունի իշխանության լծակներ՝ իրականացնելու համար նման հսկայածավալ քարոզարշավ և դիմելու ընտրակեղծիքների կամ նախընտրական, օրինական սահմանը գերազանցող մեծ գումարներ հավաքելու, ինչպես իր կուսակցությունն արեց Երևանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ: Սա Փաշինյանի համար գերագույն նպատակ է, քանի որ նախագահ Ալիևը հասկացրել է, որ առանց Հայաստանի նոր Սահմանադրության՝ ինքը կհրաժարվի ստորագրել «Խաղաղության պայմանագիրը», որի մասին աղերսում է Փաշինյանը։ Փաշինյանին պետք է այդ ստորագրված թղթի կտորը, որպեսզի 2026 թվականի ընտրություններում մոլորեցնի  ընտրողներին, որպեսզի նրանք կարծեն, թե ինքն է «խաղաղություն» բերել, թեև դա երկար չի տևի։

Սկզբում, Փաշինյանը մերժեց Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Ալիևի պահանջը՝ որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Նաև, Փաշինյանն ասաց, որ նման անհրաժեշտություն չկա, քանի որ խաղաղության պայմանագրի նախագիծը պարունակում է դրույթ, որով երկու երկրները համաձայն են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը: Վեճի դեպքում խաղաղության պայմանագրի պայմանները գերակա են իրենց համապատասխան սահմանադրությունների նկատմամբ: Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է անուղղակի հղումներ՝ Հայաստանի Հանրապետությունից տարածքներ պահանջելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Փաշինյանը ասաց, որ չի խնդրի Ադրբեջանին վերանայել իր Սահմանադրությունը...
Բացի Հայաստանի Սահմանադրությունը փոխելուց, Փաշինյանը ընդունել է Ալիևի հետևյալ պահանջները.
- Հայաստանն Ադրբեջանին է հանձնելու Հայաստանի տարածքում գտնվող որոշ գյուղեր։
- Թույլատրելու են ադրբեջանցիներին, որոնք նախկինում ապրել են Հայաստանի ներսում գտնվող անկլավներում,  վերադառնալ և ապրել այնտեղ։
- Լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։
- Եվրամիության դիտորդների հեռացում Հայաստանից։
- Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իր միջազգային հայցերի դադարեցում։
- Ադրբեջանի արևելյան հատվածից Նախիջևան տանող ճանապարհը պետք է լինի միջանցք Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, քան զուտ ճանապարհ: Միջանցքի դեմ առարկելիս Փաշինյանը համաձայնել է հեշտացնել մուտքը։
- Չնայած 2020 թվականի համաձայնագիրը թույլ է տալիս, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը անցնեն միմյանց տարածքներով, Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ադրբեջանցիները կարող են ազատ կերպով հատել Հայաստանի տարածքը՝ առանց մեկ անգամ հայտարարելու, որ համաձայնագիրը պետք է իրականացվի փոխադարձաբար:

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անցյալ շաբաթ ասաց, որ նոր Սահմանադրությունը պատրաստ կլինի մինչև 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Դեռ պարզ չէ, արդյոք ընտրողներին կառաջարկվի՞ քվեարկել Սահմանադրության համար, խորհրդարանի անդամների համար քվեարկության հետ միաժամանակ, թե՞ այդ ընտրություններից հետո:

Պարբերաբար Սահմանադրությունը փոփոխելու մեջ ոչ մի վատ բան չկա, երբ որ անհրաժեշտություն է առաջանում, սակայն թշնամու պահանջով ստիպված լինել բոլորովին նորը գրել՝ բացարձակապես անընդունելի է։
Շատ կարևոր է, որ հայ ընտրողները մերժեն նոր Սահմանադրությունը: «Ոչ» քվեն՝ վարչապետի նկատմամբ անվստահության քվեարկություն է: Նա այլևս չի կարող շարունակել մնալ իր պաշտոնում այն բանից հետո, երբ ժողովուրդը մերժի իր առանցքային նախաձեռնությունը։ Նա այլընտրանք չի ունենա, քան հրաժարական տալ:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի