Ռազմական ինքնաթիռի կործանում Սուդանում. կան մեծ թվով զոհեր
Սուդանում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։
Վթարի հետևանքով զոհվել են բարձրաստիճան սպաներ և 19 խաղաղ բնակիչ:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի կործանման պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։
Դեպքի վայրում շարունակվում են որոնողական և փրկարարական աշխատանքները: