ԱՄՆ-ն դադարեցրել է զենքի մատակարարումը Ուկրաինային, բայց կարող է վերսկսել. Թրամփ
Միացյալ Նահանգները դադարեցրել է զենքի և զինամթերքի մատակարարումը Ուկրաինային, սակայն Կիևը դեռևս բավականաչափ պաշարներ ունի մարտերը շարունակելու համար:
Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այս պահին մենք ոչինչ չենք տրամադրում», - ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ նախկինում փոխանցված ռազմական օգնությունը պետք է բավարար լինի այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնն ու Մոսկվան չեն պայմանավորվել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։
«Մեզ պետք է համաձայնություն։ Հակառակ դեպքում ամեն ինչ կշարունակվի»,- հավելել է նա։
Միաժամանակ Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է վերսկսել ռազմական օգնությունն Ուկրաինային, եթե բանակցությունները մտնեն փակուղի։