Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 128 անօդաչու թռչող սարքեր
Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են 128 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր Ռուսաստանի չորս շրջանների, Սև և Ազովի ծովերի ջրերում։
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 128 անօդաչու թռչող սարքեր»,- հայտնել են գերատեսչությունից։
Ավելի վաղ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարձակվել Կուբանի քաղաքացիական օբյեկտների վրա, վնասել են Տուապսեի և Տեմրյուկի շրջանի տները, վնասել են Անապայի մերձակայքում գտնվող Ջիգինկա գյուղի շենքերից մեկը, սակայն զոհեր չկան։